AM | RU
USD
EUR
RUB

Թունավոր նյութերի կլանիչների կիրառումը և´ տնտեսվարողներին ձեռնտու կլինի, և´ քաղցրահամ ջրի պաշարները կխնայի

 

Քաղցրահամ ջրի պաշարների առումով Հայաստանին երանի տվող երկրները քարտեզի վրա քիչ չեն: Իսկ թե որքան ժամանակ մեր երկիրը կմնա նման երանելի կարգավիճակում, կախված է նրանից, թե անսպառ չհամարվող քաղցրահամ ջուրը որքան խնայողաբար կօգտագործվի: ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբոնի դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Հարությունյանը մեկն է նրանցից, ովքեր ուղիներ են փնտրում չվերականգնվող ռեսուրսը հնարավորինս խնայողաբար օգտագործելու համար։ «Հայաստանում բնական ադսորբենտների զգալի պաշարներ կան։ Դրանք ալյումինասիլիկատային կավահողեր են, որոնք թունավոր նյութերը՝ այդ թվում և ծանր մետաղները, կլանելու հատկություն ունեն։ Մեծամորի ատոմակայանում օգտագործվող ջրում առկա ռադիոակտիվ նյութերի կլանման համար ցեոլիտները, որոնք ադսորբենտների տեսակ են, շատ արդյունավետ ու նպատակահարմար կարող են լինել»,-հուշում է Լուսինե Հարությունյանն ու հիշեցնում այդ եղանակով ջուրը մաքրելու աշխարհում ընդունված պրակտիկան։

Սննդի արդյունաբերությունից մինչև կենցաղ ձգվող շղթայում ադսորբենտներն ըստ անհրաժեշտության կիրառելու դեպքում հնարավոր կլինի մի քանի անգամ կրճատել օգտագործվող ջրի ծավալը՝ առանց մեծ ջանքերի ու չնչին ծախսերով։ «Լվացման նպատակով օգտագործվող ջուրը, որի մեջ լինում են տարբեր մաքրող, լվացող միջոցներ, հատուկ աշտարակի միջով անցկացնելու դեպքում, որի մեջ նախապես լցված կլինեն ցեոլիտները, կազատվի հիշյալ մակերևութային ակտիվ նյութերից և կարելի կլինի երկրորդ անգամ ևս օգտագործել։ Մյուս կողմից էլ այդ չքայքայվող նյութերը արտաքին միջավայր դուրս չեն գա»,- ասում է Լուսինեն։

Քիմիական գիտությունների դոցենտի նախանշած ջրախնայողության սխեման նույն հաջողությամբ կարող է կիրառվել նաև ձկնաբուծարաններում։ Միայն թե այստեղ ադսորբենտները կկլանեն ամոնիակը և զգալի կկրճատեն դրա արտանետումը մթնոլորտ՝ կենդանի օրգանիզմներին ազատելով առողջությանը սպառնացող պոտենցիալ ռիսկից։ Արդյունքում հիմնական խնդիրը՝ ջրի խնայողությունը ևս ապահովված կլինի։

Մնում է միայն այս՝ լաբորատորիաներում մշակված մոդելները կիրառության մեջ դրվեն, ինչը, սակայն, հազվադեպ է լինում։ Օրինակ՝ հանքը շահագործողին համոզել՝ լվացման ենթարկել թափոնները, Լուսինեի խոսքով, շատ դժվար, շատ դեպքերում էլ անհնար է լինում, իսկ պոչամբարներից նմուշառում անել էլ չեն թույլատրում։ Մինչդեռ խոցելի վայրերում քիմիական կլանիչներ կիրառելու դեպքում, բնապահպանական խնդիրը գոնե լոկալ առումով կարելի կլինի լուծել։

Նման պարագայում փոքր-ինչ ուրախացնում է այն միտքը, որ բնական կլանիչներ որոշ քանակությամբ առկա են նաև Հայաստանի հանքարդյունաբերական շրջաններին հարող տարածքներում՝ հողի մեջ։ «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ աղտոտիչների դեպքում դրանք բնական վիճակում էլ են կիրառելի։ Ուղղակի քիմիական մշակման դեպքում ադսորբենտների կլանողունակությունն ակտիվանում է»,-ասում է Լուսինե Հարությունյանը։

Բայց ադսորբենտների կլանելու հատկությունն էլ անսպառ չէ։ Անընդհատ վերցնելով շրջապատի թունավոր ու վնասակար նյութերը՝ ակտիվ կենտրոնները փակվում, ադսորբենտների կլանունակությունը նվազում է։ «Առաքելությունն» արդեն ավարտած կլանիչները կարող են շինարարության կամ ճանապարհաշինության մեջ օգտագործվել, ինչպես արվում է աշխարհի տարբեր երկրներում։ Քանի որ դրանք ծանր մետաղները վերցնում են քիմիական եղանակով, ուստի վերջինների պոկվելու և կրկին շրջակա միջավայր անցնելու վտանգը գրեթե բացակայում է։

Արդյունաբերական գործունեության թափոնները «վնասազերծող», դրանից հետո էլ ճանապարհաշինության համար հումք ծառայող ադսորբենտների հետքերը տանում են դեպի Հայաստանի հյուսիսարևելյան հատված։ Մեր երկրում ցեոլիտների ամենամեծ պաշարները գտնվում են Նոյեմբերյան, իսկ ադսորբենտների մյուս տեսակինը՝ բենտոնիտներինը, Իջևան քաղաքներում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan