AM | RU
USD
EUR
RUB

Իլհամ Ալիևի ստրատեգիական նպատակը

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կրկին հայտարարել է, որ իր քաղաքական և ստրատեգիական նպատակը Երևանը, Սևանն ու Զանգեզուրն են։ Հանդես գալով ծրագրային ելույթով՝ Ալիևն իր կուսակիցներին խոստացել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանի ներկա և գալիք սերունդները «վերադառնան իրենց պատմական հայրենիք», որպեսզի բոլորն իմանան, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է «ադրբեջանական հողերի վրա» և այլն։ Բավական բոցաշունչ ելույթ է եղել՝ Ալիևին հատուկ սպառնալիքներով, իրենց զինված ուժերի գովասանքով, տնտեսական ձեռքբերումներով և նմանատիպ այլ բաներով հանդերձ։ Անգամ բռունցքն էր թափահարում օդում՝ երևի ավելի համոզիչ երևալու նպատակով։

Ի՞նչ խոսք, հետաքրքիր ելույթ էր։ Բայց ամենակարևորը՝ անկեղծ։ Մարդը հստակ հայտարարում է իր քաղաքական նպատակների մասին, ի՞նչ կա զարմանալու։ Առաջին անգամը չէ, չէ՞։ Ի վերջո ո՞վ է նրան թթու բառ ասել նախկինում արված նման հայտարարությունների համար։ Հիմա էլ առավել ևս չեն ասի. պոպուլիզմի դարաշրջան է։

Բայց եկեք խոստովանենք, որ Ալիևի անկեղծությունը բարձր գնահատականի է արժանի։ Եթե իհարկե դա անկեղծություն է, այլ ոչ թե հիմարություն։ Չնայած հիմարությունն էլ այսօր իր սպառողն ունի։ Ցավոք, ստիպված ենք խոստովանել, որ լատինական հայտնի ասացվածքը դարեր շարունակ արդիականությունը չի կորցնում։ Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր…

Ի՞նչ է մնում այս պարագայում մեզ։ Երևի թե միայն մեկ բան՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման։ Իսկ ամենաշատն այն է ջղայնացնում, որ մենք՝ հայերս, լավ իմանալով հանդերձ, թե որն է Ադրբեջանի հետ ունեցած բոլոր խնդիրների լուծման միակ ուղին, նորից փորձելու ենք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ։ Այսինքն՝ կխոսենք հակամարտության խաղաղ կարգավորման կարևորության մասին, փոխզիջումներից ու չգիտեմ, թե էլ ինչից։

Մինչդեռ ստրատեգիական նպատակ է պետք։ Թող փոքրիկ, բայց գոնե մինչ Քուռ հասնելու ստրատեգիական նպատակ։ Եվ սա այն է, ինչը նույն ժամանակակից լեքսիկոնում կոչում են իրական քաղաքականություն։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը՝ ուղիղ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը՝ ուղիղ Քաղաքագետ Կարեն Բեքարյանի ճեպազրույցը Արցախից․ ՈՒՂԻՂ ՌԴ ու ԱՄՆ-ն Արցախի հարցով արդյունավետ երկխոսություն են վարում Էրդողանը մերժել է Պուտինի, Մակրոնի ու Թրամփի կոչը Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը 5 դրամ՝ 1 րոպեի համար․ կապի օպերատորների հայտարարությունը Իրանը չի հանդուրժի իր սահմանին ծայրահեղական վարձկանների ռազմական գործողությունները Ռուսաստանը սեփական տվյալներն ունի Ղարաբաղյան հակամարտությանը Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի խոցումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները հեռախազրույց են անցկացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ «Ֆրանսիան փաստեր ունի, որ Թուրքիայից սիրիացի իսլամիստները մասնակցում են ԼՂ-ում մարտական գործողություններին». Մակրոն ՌԴ Անվտանգության խորհուրդն ընդգծել է զինյալների՝ Սիրիայից և Լիբիայից ԼՂ տեղափոխման վտանգը Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է նաև Agence France-Presse միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են մոտ 200 օտարերկրյա լրագրողներ. Աննա Նաղդալյան «Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ «Պուտինը, Թրամփը և Մակրոնը ԼՂ հարցով համատեղ հայտարարություն կանեն»․ Պեսկով Ադրբեջանական զինուժի կրակի տակ հայտնված լրագրողների խմբում եղել է նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր խոցել են 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 ԱԹՍ․ մանրամասներ Մարտունիում հրետակոծության տակ են ընկել ֆրանսիական Le Monde-ի լրագրողները, կա 2 վիրավոր, 2-ն էլ Ֆրանսիայի քաղաքացի են Սդրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեր զգոնությունը ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն․ Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին. Արմեն Աշոտյան Ասկերանում ՊԲ ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքն է. Շուշան Ստեփանյան Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լելե Թեփեի տարածքում խոցված ադրբեջանական ուղղաթիռն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ Թվով 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով Վրաստանի ԱԳ նախարար․ Իրավիճակի սրման դեպքում վտանգվում է ոչ միայն Հվ․Կովկասը, այլ Սև ծովի տարածաշրջանն ու դրանից դուրս Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya Հայ-Ռուսական համալսարանի այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում. ՈՒՂԻՂ Միջազգային հանրությունն արձանագրեց. ադրբեջանաթուրքական տանդեմը կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ․ Ն․ Փաշինյան «Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times Իրավապաշտպանները գրանցել են նվազագույնը 820 սիրիացի վարձկանի տեղափոխում Ադրբեջան Ճապոնիան կոչ է արել ԼՂ առաջնագծում դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ ՄԻՊ-ն ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով դադարեցրել է փաստահավաք աշխատանքը Գեղարքունիքում Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն. մանրամասներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan