Քրդերը բռնել են ԻՊ-ի՝ լրագրողների մահապատժի ենթարկած ջոկատի վերջին զինյալներին. NYT

Քրդերը բռնել են ԻՊ-ի՝ լրագրողների մահապատժի ենթարկած ջոկատի վերջին զինյալներին. NYT

Սիրիացի քրդերը բռնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջոկատի երկու վերջին զինյալներին, ջոկատ, որը հայտնի Է արեւմտյան գերիների, մասնավորապես, ամերիկացի լրագրողների մահապատիժներով եւ խոշտանգումներով: Փետվարի 8-ին այս մասին հայտնել Է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պետական պաշտոնյաների:

Թերթի տեղեկություններով՝ ձերբակալված Ալեքսանդա Քոթին եւ աշ Շաֆի Էլշեյխը մտնում Էին չորս մարդուց բաղկացած Beatles ջոկատի կազմի մեջ, որը բրիտանական երաժշտական կոլեկտիվի պատվին Էր կոչվել ահաբեկիչների բրիտանական առոգանության պատճառով: Բոլոր չորսն Էլ ժամանակին ապրել են Լոնդոնում: Beatles-ի պարագլուխ Մուհամեդ Էմվազին ոչնչացվել Էր 2015 թվականին ավիահարվածի ընթացքում: Ջոկատի եւս մեկ անդամ՝ Էյն Դեւիսը, կալանքի տակ Է Թուրքիայում:

Ջոկատին են վերագրում պատանդների կտտանքներ եւ շուրջ 27 գերիների, այդ թվում՝ ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլիի եւ Սթիվեն Սոթլոֆի, մահապատիժը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում