«Փաստ». Մեղվաբույծները խնդիրներ ունեն

«Փաստ». Մեղվաբույծները խնդիրներ ունեն

2 տոննա մեղրը փոքր բոչկաներով շարված է միջանցքում: 1 տոննան է միայն կարողացել վաճառել: Էժան որ ծախում է, ձեռ չի տալիս: Մեղրից գինի է քաշում, բարձր որակի օղի է պատրաստում… Ամերիկացիները շատ էժան են ուզում մեղրը՝ կիլոգրամը 185 դրամ, բայց մենք չենք տալիս: 50 տոննա ուզում էին: 3 տարի առաջ 3000 դրամով էինք վաճառում, բայց չէր սպառվում: Որոշեցինք 2500–ով մեր ժողովրդին վաճառել: Անդրադառնալով մեղվաբուծության խնդիրներին, «Փաստ»-ի հետ զրույցում նշել է «Մեղու» ՀԿ նախագահ Վլադիկ Ղուկասյանը:

«Եթե ձյուն եկավ և սարերում նստեց, ամեն ինչ նորմալ կլինի: Հիմա տաք է, մեղուն արդեն ձվադրում է, հետո ցուրտ կլինի և կցրտահարվեն: Տաք եղանակի դեպքում մեղուն ակտիվանում է, սկսում է կուտակած պաշարն ուտել… Ամեն տարի 100000–ը սատկում են: Մեղվափեթակները գնալով պակասում են: Շատերն անփորձ են այս ոլորտում ու գործից չեն հասկանում: Եղանակային և այլ գործոններ ևս ազդում են այս ամենի վրա»,- թերթին պատմել է մեղվաբույծը:

Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում