AM | RU
USD
EUR
RUB

Ի՞նչն է ստիպում Ալիևին շտապել (տեսանյութ)

 

Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց նախագահական ընտրությունները նախատեսվածից վեց ամիս շուտ՝ ապրիլի 11֊ին, անցկացնելու իր որոշման մասին։ Շատերի համար սա անակնկալ էր։ Նաև այն պատճառով, որ մեկ տարի առաջ ռուսական լրատվամիջոցներին տրված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը հատուկ նշել էր, որ նախագահական ժամկետների հետ կապված խնդիր չունի և որ ընտրությունները կանցնեն այս տարվա հոկտեմբերին։ Բայց երևում է Ալիևի քաղաքական հաշվարկները փոխվել են և նա որոշել է իր պաշտոնավարման ավարտից կես տարի շուտ ժողովրդից վստահության քվե խնդրել։

Ադրբեջանի նախագահի այս շտապողականությունը, իհարկե, բազում հարցեր է առաջացրել ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում և արտերկրում։ Եվ դա բնական է։ Եկեք նախ տեսնենք այդ հարցադրումներից հիմնականները և ապա՝ փորձենք հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում Ադրբեջանում և հատկապես ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։

Բայց նախ կուզեի փաստել մի հանգամանք, որը դուրս չի մնացել նաև միջազգային մամուլի ուշադրությունից։ Խոսքը վերաբերվում է Ալիևի անկանխատեսելիությանը։ Փաստ, որը վաղուց արդեն խնդիր է ոչ միայն Հայաստանի ու Արցախի համար, այլև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կայունություն տեսնել մեր տարածաշրջանում։ Ընդ որում այդ անկանխատեսելիությունը խնդիր է ինքն իրենով։ Այսինքն, պարտադիր չէ, որ Ալիևի այդ սովորույթը անպայման վատ հետրանքներ ունենա, ինչպես դա եղավ, օրինակ, 2016-ի ապրիլին։ Անկանխատեսելի է և վերջ։ Հետևաբար նաև անվստահելի։ Դա իհարկե լավ է, երբ հարցը դիտարկում ենք Ադրբեջան-Միջազգային հանրություն կոնտեքստում, բայց վատ, երբ խնդիրը վերաբերվում է Ադրբեջանի հետ հայկական պետությունների հարաբերություններին։

Ինչևէ, Ալիևից մենք երբեք որևէ ակնկալիք, առավել ևս լավի սպասելիք չենք ունեցել, հետևաբար այդ հարցը մի կողմ դնենք և տեսնենք, թե ինչ է թաքնված ընտրությունների օրն առաջ բերելու նրա որոշման մեջ։

Ադրբեջանական կողմը պնդում է, թե դա արվել է երեք հիմնական նպատակ: Նախ, որովհետև Ադրբեջանում սահմանադրություն է փոխվել, որի հետևանքով ավելացել է նաև նախագահի պաշտոնավարման ժամկետը. 5-ից դառնալով 7 տարի, և դրանից ելնելով Ալիևը վստահության քվե է խնդրում բնակչությունից: Երկրորդ պատճառը, ըստ ադրբեջանցի պաշտոնյաների, այս տարվա ընթացքում սպասվող բազում միջոցառումներն ու տոնակատարություններն են: Իբր թե ընտրությունները պետք էր շուտ անցկացնել, որ մեկը մյուսին չխանգարի: Դե իսկ երրորդ պատճառը, 2025 թվականին սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններն են, որոնք երկուսն էլ պետք է ընկնեին հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այսինքն, այս դեպքում էլ փորձել են ժամանակային որոշակի ինտերվալ ապահովել երկու ընտրությունների միջև:

Հավանեցի՞ք Ալիևի վարչակազմի մեկնաբանությունները։ Վստահ եմ՝ համաձայն եք, որ կեղծիքը չափազանց շատ էր։ Ադրբեջանցի պաշտոնյաները պարզապես փորձել են հնարավորինս շատ փաստարկներով հիմնավորել Ալիևի այդ որոշումը։ Եվ այդ ձգտման մեջ էլ ավելի խորացրել կասկածներն առ այն, որ մի բան այն չէ Ադրբեջանի ներսում։ Ինչպես ասում են, գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին։

Բայց եկեք մի պահ հավատանք նրանց։ Հավատանք, որ Ալիևի վարչակազմը ի վիճակի չէ միաժամանակ երկու և ավելի խոշոր իրադարձություն կազմակերպել։ Չնայած, խոշորն այս դեպքում, իհարկե, չափազանցեցված բառ է։ Եվ ի՞նչ է ստացվում այդ դեպքում։ Որ Ալիևը սեփական անգործունակությու՞նն է խոստովանում։ Վատ չէ։ Մնում է հասկանալ, թե ինչպես է նման ինքնախոստովանականով նա վստահության քվե խնդրելու իր քաղաքացիներից։ Բայց, կարծում եմ, դա էլ հարց չէ։ Ընդ որում, ոչ մեկի համար։ Բոլորը գիտեն, թե ինչպես են Ադրբեջանում ընտրություններ անցկացվում։

Իրականում, երևի թե, կարևոր չէ, թե ինչու է Ալիևը նման որոշում կայացրել։ Իրենց գործն է։ Ես ավելի կարևոր եմ համարում պատասխանել այս առնչությամբ մեր հանրությանը հուզող հիմնական երկու հարցերին՝ կսրվի՞ իրավիճակն առաջնագծում և հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները գաղտնի պայմանավորվածություններ են ձեռք բերել և ընտրություններից հետո կսկսել կիսել միմյանց միջև Արցախը։ Երկրորդ այս հարցը, ինչպես տեսնում եք, ավելի շատ չար շահարկումների ոլորտից է։ Դրա համար հենց սկզբից և հստակ ասեմ, որ ոչ՝ հնարավոր չէ։

Ընդ որում, չեմ էլ փորձի ծանրաբեռնել ընթերցողիս միտքն ավելնորդ հիմնավորումներով։ Այս առիթով միայն կմատնանշեմ նման ենթադրության անտրամաբանական լինելու հանգամանքին և հարցին հարցով կպատասխանեմ. Եթե անգամ չափազանց վառ երևակայության ուժի միջոցով պատկերացնենք, որ կա նման պայմանավորվածություն, ապա ի՞նչն է խանգարում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին, կյանքի կոչել դա, օրինակ, նոյեմբերի 1-ից։

Ինչ վերաբերվում է սահմանային լարվածությանը, ապա այս դեպքում հարցը ավելի լուրջ է։ Նախ և առաջ ուզում եմ նշել, որ այդ լարվածությունը մշտապես կա։ Այսինքն դա մի երևույթ չէ, որը երեկ չկար, իսկ վաղը կլինի, քանի որ Ադրբեջանում ընտրություններ են։ Իհարկե, ընտրությունները կարող են ազդել լարվածության ավելացմանը, առաջնագծում իրավիճակի էլ ավելի սրմանը, բայց դա միայն ընտրություններով պայմանավորված երևույթ չէ։ Իրականում, գոյություն ունեն տասնյակ այլ գործոններ էլ, որոնք ազդում են սահմանում առկա դրության վրա։ Դրա համար, այո, իհարկե, պետք է միշտ պատրաստ լինել անգամ ամենավատ զարգացումներին, բայց նաև իմանալ, որ առաջնագծում իրավիճակ սրելու միջոցով քաղաքական այլ հարցեր լուծելու Ալիևի մարտավարությունը հետզհետե սպառում է իրեն և արդեն խնդիր է դառնում հենց իր՝ Ալիևի համար։

Ամբողջացնելով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու Ալիևի որոշման թեման՝ ուզում եմ ևս մեկ հանգամանք նշել։ Այն, որ անկախ նրանից, թե որն էր Ադրբեջանի իշխանությունների այդպես վարվելու իրական պատճառը, փաստերը խոսում են այն մասին, որ դա ստիպված կայացված որոշում է եղել։ Այսինք Ադրբեջանում կան խնդիրներ, որոնք հաղթահարելու համար Ալիևը ստիպված է գնալ նման՝ մեղմ ասած ոչ պոպուլար քայլի։

Ընդ որում, գրեթե վստահ եմ, որ արտահերթ նախագահական ընտրություններն էլ Ադրբեջանում կուտակված խնդիրների երկարաժամկետ լուծում չեն։ Իսկ դա նշանակում է, որ Ալիևը փրփուրներից է կախվում։ Նա պարզապես զբաղված է ճգնաժամային դրության մեջ խուսանավելով, բայց ոչ երբեք այն կառավարելով։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Ն. Սամսոնյան. Պահանջում ենք Արմեն Սարգսյանը ցույց տա այն, ինչ ցույց է տվել Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է ՀՀ կառավարության բարեփոխումներին իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը Արցախի և ԵԱՀԿ ՄԽ երկրների երկխոսությունը հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու նպաստավոր պայմաններ կստեղծի. ԱՀ ԱԳՆ Շարքային Հ.Գալստյանի ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն անդրադարձել են ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 30 մարդ է զոհվել Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ Արցախում զինծառայող է վիրավորվել ԱԺ խորհուրդը հաստատել է գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը Խորհրդանշական բողոքի ակցիա՝ նախագահի նստավայրի դիմաց Տոնոյանը ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ ցուցումներ է տվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայից ժամանած ուխտավորներին Դատական բարեփոխումների իրականացման համար Հայաստանը ԵԽ-ից կստանա 19 միլիոն եվրո աջակցություն Սերժ Սարգսյանը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին Boeing-ը ներողություն է խնդրել MAX 737 ինքնաթիռների աղետների զոհերի ընտանիքներից Շախմատի ֆեդերացիան լիարժեքորեն գործում է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում Սնկային հիվանդությունների պատճառով ծիրանի բերքը մոտ 50 տոկոսով քիչ կլինի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին (Տեսանյութ) Առնուվիլի քաղաքապետը կբողոքարկի Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղյալ հայտարարելու որոշումը Տոկաևը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ է Ղազախստանին Խոստումներից հրաժարվելը Ձեր սովորա՞կան գործելաոճն է. Հարցեր Վահե Գրիգորյանին Փարաջանովին նվիրված Ռոտերդամի փառատոնի ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանում Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հրաժեշտ է տվել վիրահայությանը Վարդան Բալայանն ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 17 Քաղաքապետարանը Երևանի տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն ՀՀ շրջանների զգալի մասում առաջիկա շաբաթ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում Տաշիր քազաքում վագոն-տնակ է այրվել Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին Բակո Սահակյանն Ասկերանում և Մարտակերտում ծանոթացել է մի շարք ծրագրերի իրականացման հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan