Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը դուրս է եկել Բրազիլիայի առաջնության կիսաեզրափակիչ

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը դուրս է եկել Բրազիլիայի առաջնության կիսաեզրափակիչ

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը շարունակում է հաջող ելույթները Բրազիլիայի շախմատի առաջնությունում:

Մխիթարյանը դասական պարտիայի երկու խաղերում էլ գերազանցել է Էվերալդո Մացուրային 2:0 հաշվով: Կիսաեզրափակչում Գրիգոր-Սևակ Մխիթարյանի մրցակիցը կլինի Էնրիկե Մեկինգը:

Բրազիլիայի առաջնությանը մասնակցում են 16 շախմատիստներ: Այն մեկնարկել է փետրվարի 6-ին և կեզրափակվի 15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում