AM | RU
USD
EUR
RUB

Buymie-ն բազմազբաղ իռլանդացիների համար առևտուր է անում և հասցնում տուն. հայ-իռլանդական համատեղ ստարտափը

 

Seven Smarts ընկերության հիմնադիր-տնօրեն Արտավազդ Սոխիկյանի և իռլանդացի Դեվան Հուգսի շնորհիվ Դուբլինի բնակիչը հնարավորություն է ստացել առանց տնից դուրս գալու մեկ ժամվա ընթացքում ձեռք բերելու ցանկացած մթերք իր նախընտրած սուպերմարկետից: Բազմազբաղ մարդկանց ժամանակը խնայող և հարմարավետություն ապահովող ծրագիրը, որը ստեղծվել է 2015-ի վերջերին, կոչվում է Buymie: «Այն բաղկացած է IOS և Android համակարգերի վրա աշխատող մի քանի մոբայլ հավելվածներից, որոնք համակարգում են պատվիրատուների և առաքիչների աշխատանքը: Նախապես մուտք գործելով համակարգ` հաճախորդն ընտրում է իր նախընտրած խանութն ու ապրանքները, իսկ մեր աշխատակիցը պատվերն ընդունում ու մեկ ժամվա ընթացքում հասցնում է տեղ: Այդ ամենը կարգավորվում է ծրագրային հզոր գործիքների միջոցով,-Buymie-ի գործունեության սկզբունքը մի քանի բառով ներկայացնում է ընկերության համահիմնադիր Արտավազդ Սոխիկյանն ու ավելացնում:-Առայժմ Հայաստանում ընկերության տեխնիկական հարցերով ենք միայն զբաղվում, իսկ բիզնես մասն արվում է Իռլանդիայում, այսինքն` Buymie-ն Իռլանդիայում է գործում, բայց պատվերներ է տալիս հայկական ընկերությանը: Սակայն շուտով Հայաստանում կբացվի Buymie-ի դուրստր ձեռնարկությունը, և մեր թիմն ավելի կընդլայնվի»:

Միայն քրաուդֆանդինգ արշավի միջոցով Buymie-ին հավաքել է 450 հազար եվրո. այս պահի դրությամբ ստարտափի համար հավաքված գումարը կազմում է մոտավորապես 850 հազար եվրո, բայց ներդրումներ դեռ շարունակում են անել: Արտավազդ Սոխիկյանը լիահույս է` մեկ-երկու ամսից հավաքված գումարը կհասնի մեկ միլիոնի. «Մենք ունենք ներդրողների խումբ, որոնք մասնագիտացած են առևտրում, արտադրության մեջ, օրինակ`Unilever-ը: Համագործակցում ենք այնպիսի խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են Coca-cola-ն, GlaxoSmithKline-ը և այլն։ Երեկ էլ հանդիպել ենք Եվրոպայի ամենախոշոր սուպերմարկետների ցանցերից մեկի ներկայացուցչի հետ։ Ամենայն հավանականությամբ, պաշտոնական գործընկերություն կհաստավի մեր միջև, ու կդառնանք իրենց պաշտոնական distribution channel-ը, այսինքն` մեզ կգովազդեն իրենց հաճախորդների մոտ: Դա կնպաստի, որ ճանաչելի դառնանք նաև եվրոպական այլ շուկաներում: Այսինքն հեռանկարները շատ մեծ են: Ի դեպ, մեր հաճախորդներից մեկը քրաուդֆանդինգի ժամանակ 10 հազար ֆունտ ստեռլինգի ներդրում արեց, ինչը նշանակում է, որ մեր ծառայության հաջողության նկատմամբ վստահությունը մեծ է հաճախորդների մոտ ևս»:

Ծրագրի հաջողության մեջ համահիմնադիրը չի կասկածել ո´չ շուկա մտնելիս, ո´չ էլ հիմա: Որ Իռլանդիայում նման ծառայություն իրականացնող ընկերություն չկա, բայց պահանջարկը մեծ է, նախապես գիտեին, շուկան ուսումնասիրել էին, ուստի վստահությունը, որ Buymie-ն կարդարացնի իրեն, մեծ էր. «Իռլանդական շուկայում, որպես կոնկրետ մթերք առաքող ծառայություն, մենք առաջինն ու միակն ենք: Հետաքրքական է, որ մեր հաճախորդների 57 տոկոսը «կրկնվող» են, այսինքն` մեկ անգամ ծառայությունից օգտվելու դեպքում կրկին պատվիրում են: Պատկերացնելու համար, թե ինչ թիվ է դա, ասեմ, որ ինդուստրիայում միջինը 17 տոկոս են կազմում նրանք»:

Արտավազդի խոսքով` ՏՏ ոլորտում ծառայություն մատուցող հայկական ընկերությունների համար բավականին մեծ հնարավորություններ են տալիս արտասահմանյան ընկերությունների հետ համատեղ ձեռնարկները, օրինակ` ցանկության դեպքում, ծառայություն մատուցելուց զատ, ունենալ նաև սեփական արտադրանք:

Ըստ Buyme-ի համահիմնադրի` մինչև տարվա վերջ Buymie-ն կգործարկվի նաև անգլիական մեկ քաղաքում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցն է «Ժողովուրդ»․ Ինչո՞ւ չենք նկատում Երևանի քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն «Փաստ»․ Տնտեսական ճգնաժամը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը «Ժողովուրդ»․ Ապրիլյան պատերազմից 4 տարի անց․ ինչ ունենք այսօր «Փաստ»․ Տնտեսական բալանսը լիովին խախտվել է․ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ «Հրապարակ»․ Չնայած միջազգային կառույցների հորդորներին՝ Հայաստանում անշեղորեն նվազեցնում են ազատություններն ու իրավունքները «Հրապարակ»․ Բժիշկ-բուժքույրերի աշխատավարձը վերջին շրջանում բարձրացել է, դեռ ավելի է բարձրանալու «Փաստ»․ Կլուծվի աղետի գոտում շահառու ճանաչված 228 ընտանիքի բնակարանային խնդիրը «Փաստ»․ Մեկուսացումը հաղթահարելու ուղիղ ճանապարհը սեփական կայացած ավիացիա ունենալն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 2 Սորոսանմաններն այնտեղ շանս չունեն. հանգիստ եղեք... Հրանտ Մելիք-Շահնազարյան Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 13 000-ը. ТАСС Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Հայրենասերը կարող է ընտրվել, բայց միայն եթե շատ լավ խաբեբա է, իսկ Բալասանյանը էդ գործում շատ վատն է. Արթուր Դանիելյան Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ. Երվանդ Վարոսյան Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացիներ մեկուսացված են ՀՀ Գեղարքունիքի մարզ մուտք գործող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիորւսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել Հայաստան-Արցախ ճանապարհները մինչև ապրիլի 12-ը քաղաքացիների համար փակ կլինեն Վլադիմիր Պուտինը Հայաստանի վերաբերյալ պրոտոկոլ է վավերացրել Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը ներկա են եղել Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը Նախկին հանրապետական պատգամավորը նշանակվեց դատավոր Բելառուսը 3 ամսով արգելել է սոխի, սխտորի և հնձկաձավարի արտահանումը Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, դժվար է գնահատել դրա խելամտությունը․ Դ․ Հարությունյան Պաշտոնյաների աշխատավարձները բարձրացել է 500.000-ից մեկ միլիոն դրամով, իսկ թոշակառուների թոշակը՝ 3000 դրամով Պուտինը հրաժարվել է ձեռքսեղմումներից Պարսյան. Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է Թոքաբորբից օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի է մահացել Բակո Սահակյանը ՀՀ ՀՌՀ պատվիրակության հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Ռուստամ Բադասյանը, ըստ էության, չբացառեց, որ քաղաքացիների մասին տվյալները կարող են հայտնվել հաքերների մոտ Ռուսաստանցի միլիարդատերը հիվանդանոցներ կկառուցի՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է երեք հազարը. РИА Новости ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ասուլիսը՝ ուղիղ Արցախում ընտրությունները եղել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան. «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը Չինացի գիտնականները գտել են կորոնավիրուսը բուժելու նոր միջոց: Gazeta.ru Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է. Minval.az
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan