Արազ Օզբիլիսն առաջին հարցազրույցն է տվել «Շերիֆ»-ում

Արազ Օզբիլիսն առաջին հարցազրույցն է տվել «Շերիֆ»-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և մոլդովական «Շերիֆ»-ի նորեկ Արազ Օզբիլիսն առաջին հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին՝ այն էլ ռուսերեն:

«Ուրախ եմ, որ այստեղ եմ: Տղաները շատ լավն են, և մթնոլորտն էլ է լավը: Ինձ ամեն ինչ դուր եկավ, և ինձ տանն եմ զգում: Պատրաստ եմ ամեն կերպ օգնել տղաներին: Գիտեմ, որ «Շերիֆ»-ը գրեթե ամեն տարի խաղում է Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի որակավորման փուլերում: Այն մեծ ակումբ է՝ լավ պատմությամբ»,-ասել է Օզբիլիսը:

Արազ Օզբիլիսը վարձավճարով հանդես կգա Մոլդովայի 17-ակի չեմպիոն «Շերիֆ»-ի կազմում: Հայ կիսապաշտպանն արդեն հասցրել է ծանոթանալ ակումբի մարզիչների և ֆուտբոլիստների հետ, իսկ փետրվարի 7-ին առաջին մարզումը կանցկացնի թիմում: «Շերիֆ»-ը Մոլդովայի ֆուտբոլի առաջնության առաջատարն է: Ակումբը 18 տուրից հետո 45 միավորով առաջին տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում