Շառլ Ազնավուրը համերգ կունենա Բարսելոնայում

Շառլ Ազնավուրը համերգ կունենա Բարսելոնայում

Հայազգի աշխարհահռչակ 93-ամյա շանսոնյե Շառլ Ազնավուրն ապրիլի 20-ին Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում հանդես կգա համերգով: Այդ մասին տեղեկացրել է համերգի կազմակերպիչ Concert Studio ընկերությունը: Համերգը տեղի է ունենալու Gran Teatre del Liceu-ում:

Ազնավուրն ունի 1200 երգ, նկարահանվել է 80 ֆիլմում, թողարկել 294 ալբոմ և համերգներով հանդես եկել աշխարհի 94 երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում