Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նախագահները քննարկել են իրադրությունը Սիրիայում, մասնավորապես Աֆրինի և Իդլիբի շրջաններում:

Նրանք անդրադարձել են սիրիական խնդրի լուծմանն ուղղված ջանքերին, մասնավորապես Աստանայի և Սոչիի գործընթացներին:

Էրդողանն ընդգծել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում