Դավիդ Յուրչենկոն շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում. ՀՖՖ

Դավիդ Յուրչենկոն շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքները ռուսական «Տոսնո» թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի՝ Հայաստան ազգային հավաքական հրավիրելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՖՖ մամուլի ծառայությունից, ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը օրեր առաջ հանդիպել է Յուրչենկոյի հետ և կրկին անգամ ներկայացրել ֆեդերացիայի շահագրգռությունը՝ տեսնել ֆուտբոլիստին մեր հավաքականում:

Դավիդ Յուրչենկոն հավաստիացրել է, որ շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, սակայն դեռևս կան իր գործող պայմանագրի ավարտվելու, ինչպես նաև իրավական բնույթի այլ անորոշություններ, հետևաբար կպահանջվի որոշակի ժամանակ և հետագա քննարկումներ՝ իրեն ներկայացնող մասնագետների հետ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կշարունակի աշխատանքները և հույս ունի հարթել Յուրչենկոյի հետ կապված բոլոր խնդիրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում