Տիգրան Պետրոսյանը «Aeroflot open»-ի 4-րդ տուրում կիսեց միավորը մյուս առաջատարի հետ

Տիգրան Պետրոսյանը «Aeroflot open»-ի 4-րդ տուրում կիսեց միավորը մյուս առաջատարի հետ

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ «Aeroflot open» միջազգային մրցաշարի առաջատարը:

Կայացած 4-րդ տուրում Պետրոսյանը կիսեց միավորը մյուս առաջատարի` Վիկտոր Բոլոգանի հետ: Այժմ երկու շախմատիստներն ունեն նույն 3,5 միավորը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը: Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Արման Միքայելյանը և Շանթ Սարգսյանը պարտություն կրեցին:

Մոսկվայում ընթացող «Aeroflot open» մրցաշարը մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի մարտի 2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում