AM | RU
USD
EUR
RUB

Ապագա մեծ կենսաբանի մանկուց ծնված սերն ու կատարման ենթակա երազանքը

 

«Ես արդեն տեղում եմ»,-պայմանավորված ժամից մի քանի րոպե շուտ ստացածս զանգը վկայում էր զրուցակցիս ճշտապահության ու պատասխանատվության մասին... Սովորելն ու սովորեցնելը համատեղած ուսանողն անհրաժեշտ ամեն ինչի համար ժամանակ կարողանում է գտնել։ Երկրորդ աշխատավայրից հանդիպման վայր շտապած ապագա մեծ կենսաբանը Հայ-ռուսական սլավոնական համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի բժշկական կենսաքիմիայի 5-րդ կուրսի ուսանող Էրիկ Արաբյանն է։

Էրիկի երթուղին կես տարի է, ինչ մեկ կանգառով ավելացել է։ Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի շրջանավարտը նույն դպրոցում դասավանդելու առաջարկ ստանալուն պես՝ հաճույքով ընդունել է։ Մինչ այդ առհասարակ մանկավարժական փորձ չունենալով՝ Էրիկին կարճ ժամանակում հաջողվեց ոչ միայն իրենից մի քանի տարով փոքր պատանիներին գրավիչ դարձնել կենսաբանությունը, այլև հիանալի օրինակ ծառայել նրանց համար։ Տակավին երիտասարդ մանկավարժը խոստովանում է. «Մեծ հաճույքով եմ աշխատում աշակերտների հետ։ Այն ոգևորությունն ու դրական լիցքերը, որ ստանում եմ ամեն անգամ դասարան մտնելիս, անբացատրելի է»։

Դպրոցում՝ ուսուցիչներին, համալսարանում դասախոսներին հպարտանալու առիթներ Էրիկը սիրում է տալ։ Հանրապետական օլիմպիադաների բազմակի մասնակիցը երկու անգամ «Լավագույն ուսանող» մրցույթում է աչքի ընկել։ Նա «Լավագույն ուսանող-2015»-ին բժշկագիտության գծով երկրորդ մրցանակին է արժանացել, իսկ «Լավագույն ուսանող-2017»-ին առաջին պատվավոր տեղը զբաղեցրել՝ բնական գիտությունների գծով։

Ակտիվ կենսաբանը ոլորտի առջև դրված խնդիրներին ոչ միայն ծանոթանում, այլև փորձում է լուծում տալ արդեն երկու տարի։ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբում Էրիկն ընդգրկվել է, երբ դեռևս երրորդ կուրսի ուսանող էր։ Պրպտող ու եռանդուն ուսանողին նկատել ու իր գլխավորած թիմում աշխատելու առաջարկ է արել հետազոտական խմբի ղեկավար Հովակիմ Զաքարյանը։

Թիրախային վիրուսը, որի դեմ այսօր պայքարում են խմբի անդամները՝ փորձելով գտնել ամենաօպտիմալ հակավիրուսային միջոցը, խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսն է։ «Այս հիվանդության դեմ առայժմ կիրառվող վակցինաներ ու հակավիրուսային նյութեր չկան։ Հիմա մենք նմանատիպ հակավիրուսային նյութերի ակտիվությունն ենք փորձում։ Վերջերս մեր խումբը հայտնաբերել է գենիստեին կոչվող նյութը, որն ազդում է վիրուսի ԴՆԹ-ի կրկնապատկման վրա»,-ասում է Էրիկը։ Խումբն ավելի արդյունավետ կկարողանար աշխատել, եթե  ձեռքի տակ ունենար հետազոտությունների համար անհրաժեշտ երկու սարքերը, որոնց արժեքը մոտավորապես 15 հազար ԱՄՆ դոլար է: Համենայնդեպս, նրանք լիահույս են, որ այդ հարցում պետությունը կաջակցի իրենց:

Խոզերի մոտ հանդիպող ու տնտեսությանը մեծ վնասներ հասցնող այս հիվանդությունը բուժելու համար, Էրիկի խոսքով, պետք է գտնել մատչելի նյութեր։ Թանկարժեք դեղանյութ հայտնաբերելն անիմաստ կլինի, քանի որ այն լայն կիրառություն չի կարող ունենալ։

Վիրուսների դեմ պայքարելու ցանկությունն Էրիկին «ուղեկցում» է վաղուց՝ միայն թե, ի սկզբանե ապագա կենսաբանի «թշնամիները» մարդկանց մոտ հանդիպող վիրուսներն էին։ Բնության ու մարդու հանդեպ սերը, որ նրա մասնագիտական կողմնորոշման հիմքում էին, մարդկային կյանքին սպառնացող հիվանդությունների հետ համատեղվել չէին կարող։ «Միշտ ցավ եմ զգացել, երբ հանդիպել եմ անբուժելի հիվանդությամբ տառապող մարդու՝ առավելևս փոքրիկի»,-ասում է Էրիկն ու հավելում։-Ես հավատացած եմ, որ հեռու չէ այն օրը, երբ այսօր անբուժելի կամ թերի բուժելի համարվող հիվանդությունները կբուժվեն»։

Նպատակասլացությունն ու եռանդը, որով այսօր աշխատում է ապագա կենսաբանը, հավատ են ներշնչում, որ, իրոք, հեռու չէ այն օրը, երբ մարդկանց համար մշակված հակավիրուսային նյութերի հայտնաբերողների շարքում կհայտնվի նաև Էրիկ Արաբյան անուն-ազգանունը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Գյումրիում մեկնարկեց դասական երաժշտության փառատոն Իշխանությունների կողմից նոր հարձակում ԵՊՀ վրա Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն Պեսկովը չի բացառել, որ G20-ի շրջանակներում Պուտինն ու Թրամփն առանձին հանդիպում կունենան ԵԽԽՎ-ն ամբողջությամբ վերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները Նիգերիայում զինված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր. Անի Սամսոնյան Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան Վրաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից Հայաստանում զինծառայող է մահացել Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն Մոսկվան ու Երևանը ստորագրել են ՀԱԷԿ-ին վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը Իվան Տելեգինը մասնակցել է Հայաստանում ՌԴ Դեսպանատան միջոցառմանը «Ժամանակ». Անվճար երթուղի կստեղծվի՝ Զվարթնոց-Թբիլիսի «Հրապարակ». Նախկին գլխավոր դատախազը՝ ՍԴ շուրջ իրադարձությունների մասին «Ժամանակ». Գործարարները շարունակում են հիմնավորել «ՀԿԵ»-ի կոռումպացված գործունեությունը «Հրապարակ». Նոր իշխանությունների թիմը բազում կապեր ունի նախկինների հետ «Փաստ». Նախատեսվում է գույքահարկը զգալիորեն բարձրացնել «Հրապարակ». Ի՞նչ է կառուցվելու «կուկուռուզնիկի» փոխարեն «Հրապարակ». Ով է իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 26 Իրանի նախագահը խստորեն քննադատել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել. Մեկն «Իմ քայլը» դաշինքից է Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են. Նարեկ Մալյան «ՎԵՏՕ»-ն երթ է իրականացնում դեպի Մատենադարան Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյան Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan