Սիրիայում մեկամսյա զինադադարի որոշումը թուրքական ԶՈւ գործողությունների վրա ազդեցություն չի ունենալու

Սիրիայում մեկամսյա զինադադարի որոշումը թուրքական ԶՈւ գործողությունների վրա ազդեցություն չի ունենալու

Սիրիայում մեկամսյա զինադադար հաստատելու վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի որոշումը սիրիական Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու Ճյուղ» գործողության վրա ազդեցություն չի ունենա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Պարբերականի փոխանցմամբ` Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը չի տարածվում ահաբեկչության դեմ պայքարին միտված գործողությունների վրա:

«Թուրքիայի ԶՈւ կողմից իրականացվող «Ձիթենու Ճյուղ» գործողությունն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին: ՄԱԿ-ի որոշումը չի կարող ազդել գործողության վրա, և դրա մասին խոսք անգամ լինել չի կարող»,-նշել է Բոզդաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում