Գարի Նևիլը քննադատել է «Արսենալ»-ին և Մխիթարյանին

Գարի Նևիլը քննադատել է «Արսենալ»-ին և Մխիթարյանին

Ֆուտբոլի Անգլիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը քննադատել է «Արսենալ»-ին, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանին:

Նևիլի կարծիքով, Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր կարող ոչինչ փոխել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում: «Մխիթարյանը «Արսենալ»-ի ֆուտբոլիստների պես է: Ունակ չէ մտնել հանդերձարան և թիմին տանել իր հետևից»,-ասել է Նևիլը:

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում «զինագործների» մրցակիցները «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստներն էին: «Քաղաքայիններին» հաջողվեց խոշոր՝ 0:3 հաշվով հաղթանակ տանել: «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում աչքի ընկան Ագուերոն, Կոմպանին, Սիլվան:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցում Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությանը, քանի որ ըստ կանոնադրության միևնույն ֆուտբոլիստը չի կարող երկու տարբեր ակումբների կազմում մասնակցել նույն մրցաշարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում