«Արսենալ»-ը գտել է Վենգերին փոխարինել ցանկացող մի քանի թեկնածուների

«Արսենալ»-ը գտել է Վենգերին փոխարինել ցանկացող մի քանի թեկնածուների

Ֆուտբոլի Լոնդոնի «Արսենալ»-ը ղեկավարությունը կողմնորոշվել է «զինագործների» նոր մարզչի թեկնածուների հարցում:

Այս մասին գրում է The Telegraph-ը: «Արսենալ»-ը գլխավորել ցանկացող հիմնական թեկնածուներից են «Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերը, ով այժմ գլխավորում է «Սելթիկ»-ը, «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Միկել Արտետան, ով այժմ Պեպ Գվարդիոլայի օգնականն է «Մանչեսթեր Սիթի»-ում, «Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը:

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում