Աֆրինում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 197-ի

Աֆրինում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 197-ի

Թուրք-սիրիական սահմանային Աֆրինի շրջանում, որտեղ թուրքական ԶՈւ-ն իրականացնում է «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական գործողությունը, զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 197-ի:

Այս մասին հայտնում է nerinaazad.info լրատվական կայքը:

Աֆրինի գլխավոր հիվանդանոցի փոխանցմամբ` զոհերից բացի խաղաղ բնակիչների շրջանում կան նաև 600 վիրավորներ: Հիվանդանոցի փոխանցմամբ՝ այժմ դեղորայքի լուրջ սղություն կա, բայց «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության պատճառով միջազգային կազմակերպությունների և կառույցների կողմից Աֆրին ուղարկված մարդասիրական օգնությունը չի կարողանում հասնել քաղաք:

Թուրքիայի զինված ուժերը նախորդ շաբաթ կրակ էին բացել մարդասիրական առաքելությամբ Աֆրին ուղևորվող ավտոշարասյան և ճանապարհին գտնվող այլ մեքենաների ուղղությամբ:

Թուրքական ԶՈւ կրակի հետևանքով 7 մարդ վիրավորվել էր, մեկ մարդ` մահացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում