Վենգերը պաշտպանել է Մխիթարյանին և Օբամեյանգին

Վենգերը պաշտպանել է Մխիթարյանին և Օբամեյանգին

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտության և նորեկներ Մխիթարյանի ու Օբամեյանգի մասին:

«Հարմարվելու համար նորեկներին ժամանակ է պետք: Պարտությունները ճնշում են նրանց: Նրանք նոր են «Արսենալ»-ում, սակայն վստահ եմ, որ կստացվի: «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղացին ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլ: Մենք գիտեինք, որ առաջին կեսում դժվարին հանդիպում է սպասում: Նրանք օգտվեցին մեր պաշտպանական թույլ կողմերից»,-ասել է Վենգերը:

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթի»-ին (0:3): Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում