«Միլան»-«Արսենալ» խաղից առաջ. Եվրոպայի լիգա

«Միլան»-«Արսենալ» խաղից առաջ. Եվրոպայի լիգա

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 իտալական «Միլան»-ը տանը՝ «Սան Սիրո» մարզադաշտում կընդունի Լոնդոնի «Արսենալ»-ին:

«Զինագործները» բոլոր մրցաշարերը միասին վերցրած 4 անընդմմեջ պարտություն են կրել: Փոխարենը «Միլան»-ը հաղթել է նախորդ 5 խաղերում: Այս թիմերը միմյանց հետ մրցել են 6 անգամ, երկուական հանդիպումներ ավարտվել են «Միլան»-ի և «Արսենալ»-ի հաղթանակով, իսկ երկու խաղ վերջացել է ոչ-ոքի հաշվով: «Ռոսոներները» խփել են 6 գոլ, իսկ «զինագործները»՝ 5:

Հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռում ի հիշատակ Իտալիայի և «Ֆիորենտինա»-ի 31 ամյա ֆուտբոլիստ Դավիդե Աստորիի:

Հանդիպումը կկայանա մարտի 8-ին և մեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում