Մխիթարյանը ճանաչվել է «Միլան»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը ճանաչվել է «Միլան»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան»-ի դեմ խաղում լավագույն ֆուտբոլիստ:

Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ըստ UEFA-ի պաշտոնական կայքի:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում հաղթեց «Միլան»-ին (0:2): «Սան Սիրո» մարզադաշտում կայացած խաղի 14-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հարվածով առաջ մղեց «Արսենալ»-ին՝ խփելով նաև իր առաջին գնդակը «զինագործների» կազմում: «Զինագործները» ընդմիջման գնացին ևս մեկ անգամ գրավելով «ռոսոներների» դարպասը: Ստանալով Օզիլի փոխանցումը՝ հաշվի տարբերությունը կրկնապատկեց Ռեմզին: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում