Կարևորը հաղթանակն էր, բայց պետք է շարունակել նույնությամբ

Կարևորը հաղթանակն էր, բայց պետք է շարունակել նույնությամբ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ուրախ է «զինագործների» կազմում անդրանիկ գնդակի համար:

«Մենք հրաշալի առաջին խաղակես անցկացրեցինք: Սակայն կենտրոնացվածությունը կորցրեցինք երկրորդ կեսում: Բայց կարևորն այն է, որ կարողացանք երկու գնդակ խփել և հաղթանակի հասնել: Միշտ էլ հրաշալի է խաղալ այնպիսի մարզադաշտում, ինչպիսին Սան Սիրոն է: Աննկարագրելի մթնոլորտ էր տիրում և ցանկացած ֆուտբոլիստ կուզենար խաղալ նման մարզադաշտում: Իհարկե, ուրախ եմ «Արսենալ»-ի կազմում առաջին գոլս խփելու համար: Սակայն պետք է շարունակելու նույնությամբ»,-ասել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում հաղթեց «Միլան»-ին (0:2): «Սան Սիրո» մարզադաշտում կայացած խաղի 14-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հարվածով առաջ մղեց «Արսենալ»-ին՝ խփելով նաև իր առաջին գնդակը «զինագործների» կազմում: «Զինագործները» ընդմիջման գնացին ևս մեկ անգամ գրավելով «ռոսոներների» դարպասը: Ստանալով Օզիլի փոխանցումը՝ հաշվի տարբերությունը կրկնապատկեց Ռեմզին: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում