Բեռլինում մեկնարկում է հավակնորդների մրցաշարը

Բեռլինում մեկնարկում է հավակնորդների մրցաշարը

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկում է հավակնորդների մրցաշարը:

Մեկնարկային տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենը: Մյուս զույգերը կկազմեն` Կրամնիկ-Գրիշչուկ, Կարյակին-Մամեդյարով, Կարուանա-Սո:

Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին:

14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում