Մեսսին երրորդ անգամ հայր է դարձել

Մեսսին երրորդ անգամ հայր է դարձել

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի ավագ Լեո Մեսսին երրորդ անգամ հայր է դարձել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծնվել է Մեսսի և իր կնոջ` Անտոնելա Ռոկուցոյի երրորդ տղան: Նրան անվանակոչել են Չիրո: Մեսսին ունի ևս երկու տղա` Տիագոն և Մատեոն:

Որդու ծննդյան կապակցությամբ Մեսսին չի մասնակցի Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրի «Մակագա»-ի դեմ խաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում