Արցախի հարցով պետք է զբաղվի միջազգային ատյաններում լուրջ ճանաչում ունեցող մեկը

Արցախի հարցով պետք է զբաղվի միջազգային ատյաններում լուրջ ճանաչում ունեցող մեկը

Սերժ Սարգսյանը Արցախի հարցում որպես բանակցող ավելի փորձառու է, քան որեւէ մեկը` այդ թվում, Կարեն Կարապետյանը:

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Արցախի հարցում բանակցություններ վարելու կարողություններին, ասաց Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը չի կարող, միգուցե կարող է, բայց միգուցե չստացվի, ի՞նչ եք կարծում, կարելի՞ է էքսպերիմենտներ անել: Զարգացման այս փուլում վստահել կամ չվստահելու մասին չէ խոսքը, այլ փորձառության, այսինքն՝ այն մարդու փորձառության, ով միջազգային ատյաններում լուրջ ճանաչում ունի. սրանք կարեւոր գործոններ են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանին՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ նա նույնպես միջազգային ամենատարբեր ատյաններում հաջողությամբ բանակցություններ վարելու փորձ ունի եւ ղարաբաղյան հակամարտության հարցից հեռու չէ:

«Որպես դիվանագետ, այսպես թե այնպես, առնչություններ ունեցել է, բայց եթե դրան ավելացնենք այն, որ արտաքին քաղաքական բլոկը նրա պատասխանատվության շրջանակում ուղղակիորեն չի լինելու, ապա կարելի է ենթադրել, որ նրա կարողությունները եւ հնարավորությունները այս ոլորտում կարող են նպաստել եւ աջակցել բանակցային սեղանի շուրջ Կառավարության ջանքերին»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում