Իսպանական կարտինգի առաջնությունում հայազգի փոքրիկը հայտնվել է լավագույն հնգյակում

Իսպանական կարտինգի առաջնությունում հայազգի փոքրիկը հայտնվել է լավագույն հնգյակում

Իսպանիայում մարտի 9-11-ը կայացած իսպանական կարտինգի առաջնությունում հայազգի Դանիել Դալլաքյանը հայտնվել է լավագույն հնգյակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դանիելի հայրը՝ Էդուարդ Դալլաքյանը, ով նաև երեխայի մենեջերն է, նշեց, որ 25 մասնակիցների մեջ Դանիելն ամենափոքր մասնակիցն էր:

«Իսպանական կարտինգի առաջնությանը մասնակցում էին մինչև 12 տարեկան երեխաներ: Դանիելն ամենափոքրն էր, մի քանի օր առաջ է դարձել 9 տարեկան: Լարված պայքար էր ընթանում, ընթացքում որոշ խնդիրներ եղան, բայց հաղթահարելով, Դանիելը զբաղեցրեց 5-րդ տեղը` հայտնվելով լավագույն հինգ մասնակիցների ցանկում»,-ասաց Էդուարդ Դալլաքյանը: Նրա խոսքով, կարտինգը մինչև 16 տարեկանների շրջանում համարվում բարձրագույն առաջնություն, այն համարվում է «Ֆորմուլա 1»-ի դպրոցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում