AM | RU
USD
EUR
RUB

Հայերից գողացված գյուտը` 20 տարի անց. գրպանի էլեկտրասրտագրիչի հետքերով

 

24 տարի առաջ, երբ հիվանդի սրտագիրը ստանալու համար պարտադիր պայման էր բժշկական հաստատություն այցելելը, Երևանում գրպանի էլեկտրասրտագրիչ էին նախագծում։ Եվս չորս տարի, և փոքրաչափ էլեկտրասրտագրիչն արդեն իրականություն էր։ Բժշկության մեջ խիստ անհրաժեշտ այդ սարքի համահեղինակ Մարատ Մուրադյանն այսօրվա պես հիշում է գիտական ծրագրի ղեկավար, ազգությամբ հույն Նիկոս Ուզունօղլու զարմանքը, երբ սեղանին դրեց էլեկտրական փոքրաչափ սրտագրիչը, որի նախատիպն աշխարհում չկար։ «Մեր առջև խնդիր էր դրված՝ գտնել հեռավոր վայրերից կենսաբժշկական տվյալները փոխանցելու եղանակներ։ Երբ ղեկավարիս ասում էի՝ այսինչ դետալն է պետք, այնինչ դետալն է պետք, ասում էր՝ գնա առ, ինչ պետք է, կարող ես գնել։ Նա կարծում էր, թե փորձերի համար եմ ուզում, որպեսզի հաշվետվության մեջ ներառեմ, ու մտքով չէր էլ անցնում, որ գրպանի էլեկտրասրտագրիչ ենք ուզում ստանալ։ Դրա համար էլ, երբ էլեկտրասրտագրիչը դրեցի սեղանին, ապշած հարցրեց. «Սա ի՞նչ է»»,-պատմում է տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀԱՊՀ միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի դոցենտ Մարատ Մուրադյանը։

Արագագործությամբ և հիշողությամբ աչքի չէր ընկնում սարքը, բայց ֆունցիոնալությամբ չէր զիջում դասական սրտագրիչին։ Չորս մարտկոցով աշխատող էլեկտրասրտագրիչը «հիշում էր» ընդամենը 128 մարդու սրտագիր, բայց, ինչպես պարոն Մուրադյանն է վստահեցնում, այդ ժամանակվա գիտական հնարավորությունների պարագայում դա գերազանց արդյունք էր։

20 տարիների ընթացքում նախատիպը, բնականաբար, անընդհատ կատարելագործվել է։ Ֆուկցիոնալ առումով, սակայն, էական փոփոխություններ չի կրել էլեկտրասրտագրիչը։ Վերջին տարբերակում միայն որոշ պարամետրեր ավելի հեշտ ու հարմար եղանակով են չափվում։ Ամենակարևոր փոփոխությունը, թերևս, հիշողության ավելացումն է։ Հայ մասնագետների արտադրած էլեկտրասրտագրիչն այսօր արդեն 500 հազար հոգու սրտագիր կարող է իր մեջ պահել։ Ավել թվով սրտագրեր ստանալն էլ խնդիր չի լինի։ Ժամանակակից տեխնոլոգիայով հավաքված սարքի ինֆորմացիան, որը պահվում է բացառապես չիպերի վրա, USB լարով համակարգիչ տեղափոխելուց հետո այն կրկին ստարտային վիճակի է բերվում։

Սենսորային էկրանից բացի, էլեկտրասրտագրիչի մնացած բոլոր կառուցվածքային մասերը ինչպես հիմա, այնպես էլ 20 տարի առաջ Հայաստանում էին արտադրում։ Սարքի հայկական ծագումը, սակայն, քչերին է հայտնի։ Ժամանակին չպատենտավորելու և մարդկությանը՝ գյուտի իրական հեղինակների անհայտ մնալու մեջ Մարատ Մուրադյանն, առաջին հերթին, իրեն է մեղադրում. «1998թ. երբ ստեղծեցինք այս սարքը, աշխարհում դեռ նման բան չկար։ Ես սխալվեցի. Բրյուսելում մանրամասն ներկայացրի, թե ինչպես ենք ստացել այն, գաղտնիքները լրիվ բացահայտեցի և անգամ զարգացման ուղին նախանշեցի։ Դրանից հետո իմացա, որ Եվրոպայում էլ, ԱՄՆ-ում էլ սկսել են նմանատիպ սարքեր ստեղծել, փոշմանեցի, բայց արդեն ուշ էր»։

Դաշտային պայմաններում, արտակարգ իրավիճակներում, ինքնաթիռներում, շտապ օգնության մեքենաներում խիստ անհրաժեշտ այս սարքը մեծ ճշգրտությամբ և բավականին արագ գրում է հիվանդի սրտագիրը, պետք եղած դեպքում՝ էկրանին ցուցադրում անհրաժեշտ հիվանդի սրտագիրն՝ իր բնութագրերով։ Ղեկավարման բոլոր սենսորային կոճակները տեղադրված են անմիջապես էկրանի վրա։ Էլեկտրասրտագրիչի՝ անգամ ամենափոքր տատանումների նկատմամբ գերզգայունությունն օգնում է, որպեսզի ճշգրիտ պատկերի հիվանդի սրտի աշխատանքը։ Որ այն լիովին համապատասխանում է դասական սրտագրիչի գործառույթներին, հաստատել են երեք բժշկական հաստատություններ։

Մարատ Մուրադյանը հիշում է՝ նախկինում, երբ սարքը հավաքում էին բացառապես ձեռքով, մեկ օրում հազիվ մի հատ հասցնում էին։ 2015 թվականին բացված «ՄԱՄ» բժշկական սարքավորումների գիտաարտադրական լաբորատորիայի ժամանակակից սարքավորումների օգնությամբ արդեն հնարավոր է օրական առնվազն 25-30 հատ էլեկտրասրտագրիչ հավաքել։ Տեխնիկական զինվածության հետ մեկտեղ որոշ բացեր, այնուամեյնիվ, դեռ կան։ Շվեյցարական արտադրության մանիպուլյատորը, որը մեկ ժամում 600 կոմպոնենտ պետք է դնի տպասալիկի վրա, գործի կեսը թողնում է օպերատորի ուսերին։ Արդյունքում անունը մնում է կիսաավտոմատ, բայց իրականում ձեռքով է արվում արտադրական գործընթացի զգալի մասը։

Դրանից, սակայն, ո´չ պարոն Մուրադյանը, ո´չ էլ թիմի մյուս անդամները չեն նեղվում։ Մեծ պահանջարկի դեպքում արտադրողականությունը բարձրացնելու ուղիներն էլ կգտնեն։ Անընդհատ նոր լուծումներ փնտրելը Մարատ Մուրադյանի համար, համենայնդեպս, կյանքի շարժող ուժն է դարձել շատ վաղուց։ 83-ամյա ինժեները վստահ է՝ եթե ստեղծածդ մշտապես չկատարելագործես, տեխնոլոգիաների դարում, ուղղակի, կկորչես։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Պահեստազորայինները մեկնում են առաջնագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր Հակառակորդի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ հատուկ նիստը. ՈՒՂԻՂ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է տեղի հայերին ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՅԴ-ում են Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հայատարարությամբ․ ՈՒՂԻՂ «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում». ԵԽ պատգամավոր Միխաել Գալեր Տիգրան Աբրահամյան. Արցախում պահեստազորայինների հավաքը օպերատիվ և կազմակերպված է իրականացվում Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում․ ՀՀ ՊՆ ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ Լավրովը Մնացականյանի հետ հեռախոսազրույցում լուրջ մտահոգություն է հայտնել. ՌԴ ԱԳՆ Եվրախորհրդի ղեկավարը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան (տեսանյութ) Ադրբեջանական հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ Իրավիճակն առաջնագծում. Արծրուն Հովհաննիսյանի և Աննա Նաղդալյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Արցախի զինուժը հաջողությամբ հետ է մղում հակառակորդի բոլոր գրոհները. մանրամասներ ՀԱՊԿ-ը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը առաջնագծում ԱՀ և ՀՀ ԱԳՆ-ները համակարգված աշխատում են միջազգային կառույցների հետ՝ Բաքվի ագրեսիան կասեցնելու համար Թրամփը նշել է ընտրություններում իր պարտության միակ պայմանը ԱՄՆ հայտարարությունները հիմնված են իրադրության վերլուծությունների և նրանց տիրապետած տեղեկատվության վրա Հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի Սերժ Սարգսյանը կանխատեսում էր Արցախի շուրջ ստվերային գործարքների գնալու հավանականությունը. Աշոտյան ՀՅԴ. Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը «Հայրենիք». Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց. ՊԲ ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի այս փաստով, զբաղված է քաղաքական ձերբակալություններով. Մադաթյան Վաղվանից ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ Ծառուկյանի կալանքը խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու աղմուկը․ Արթուր Ղազինյան Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը, որոնք կայացնում են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ․ Էլինար Վարդանյան Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը կտրուկ աճել են ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan