Ջենարո Գատուզոն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Ջենարո Գատուզոն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով շարունակում է կատարելագործվել Անգլիա տեղափոխվելուց հետո էլ: Նա ոչ միայն տեխնիկապես է տաղանդավոր, նա նաև արագ խաղացող է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել «Միլան»-ի գլխավոր մարզիչը:

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան «Արսենալ»-«Միլան» հանդիպումը կկայանա մարտի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերն անց՝ 00:05-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում