AM | RU
USD
EUR
RUB

Հայկական գինիների որակի ու համի «երաշխավորները»՝ հետազոտական նոր ուղղության հիմքում

 

ԴՆԹ-դեղամիջոց փոխադարձ կապը

Բժիշկ դառնալու երազանքը համառորեն Հասմիկ Շիլաջյանին երկու տարի անընդմեջ թույլ չէր տալիս մտածել այլ մասնագետ դառնալու մասին։ Ի վերջո պետպատվերի համար պայքարող, բայց երկու անգամ էլ վճարովի համակարգով Բժշկական համալսարան ընդունված ուսանողը «մնաս բարով» ասաց ԵՊԲՀ-ին և հայացքն ուղղեց դեպի Երևանի պետական համալսարան։ Մայր բուհի քիմիայի ֆակուլտետն անվճար ընդունված Հասմիկը կարճ ժամանակ անց հասկացավ, որ հենց դա է իր տեղը. «Ոչ մի անգամ թեկուզ մի փոքր չեմ ափսոսացել, որ այս ֆակուլտետում եմ հայտնվել։ Շատ արագ հասկացա, որ քիմիան միայն քիմիական ռեակցիաների հավասարումներ չեն, այլ շատ բազմազան ու գունեղ գիտություն է: Այն գիտություն է կյանքի մասին և օգնում է բացահայտել բնության գաղտնիքներն ու օրենքները, ստեղծել նոր նյութեր, օգտագործել դրանք լուծելու համար հիմնարար խնդիրներ, ուսումնասիրել դրանց հատկությունները և կիրառման բնագավառները: Մանկավարժությունն էլ շատ եմ սիրում՝ հատկապես այս՝ հասուն տարիքային խմբի հետ աշխատելը։ Սիրում եմ ընտրածս մասնագիտությունը, գիտական ուղղությունն ու այն միջավայրը, որտեղ աշխատում եմ»,-անկեղծանում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլորիդ քիմիայի ամբիոնի աշխատակից, քիմիական գիտությունների թեկնածու Հասմիկ Շիլաջյանը։

Քիմիական և կենսաբանական համակարգերի ուսումնասիրությամբ, օրգանական հավելույթ պարունակող լուծույթներում իոնների սոլվատացիայի և կենսամոլեկուլների վարքի կառավարման խնդիրների, սպիտակուցների և ԴՆԹ-ի բնափոխման վրա միջավայրի տարբեր բնութագրերի ազդեցության, սպիտակուց-դեղամիջոց, ԴՆԹ-դեղամիջոց փոխազդեցությունների ուսումնասիրությամբ զբաղվող գիտական խմբում Հասմիկը լուրջ հաջողությունների է հասել: Այս բնագավառում նա աշխատում է արդեն 9 տարի, ունի 15-ից ավելի գիտական հրատարակումներ, զեկուցումներով հանդես է եկել տեղական և միջազգային գիտաժողովներում՝ ներկայացնելով գիտական խմբի ձեռքբերումներն ու հաջողությունները: Հորթի թիմուսի ԴՆԹ-ի վրա արվող ուսումնասիրությունների արդյունքում նա ու գործընկերները փորձում են պարզել, թե այս կամ այն դեղամիջոցը որքան ամուր կամ թույլ է կապվում սպիտակուցին, ինչպես է ազդում ԴՆԹ-ի կառուցվածքի վրա և, ի վերջո, ինչ կարելի է անել դեղամիջոցի արդյունավետությունն անվտանգ կերպով բարձրացնելու համար։

«Դեղերի տրանսպորտային մեխանիզմներից է սպիտակուցային տրանսպորտը: Դեղը թիրախին հասցնելու համար օրգանիզմում գործում են տարբեր մեխանիզմներ: Հաճախ խնդրի պարզեցման համար օգտագործվում են մոդելներ տարբեր փուլերով: Դրանցից մեկը տրանսպորտային սպիտակուց հանդիսացող մարդու շիճուկային ալբումին - դեղամիջոց համակարգն է: Այդ կապի ամրությունը պետք է այնպիսին լինի, որ ճանապարհին չանջատվի, և այնքան ամուր չլինի, որ նպատակակետ հասնելուն պես, բաց թողնի։ Զուգահեռ ուսումնասիրում ենք նաև պրեպարատի ազդեցությունը ԴՆԹ-ի վրա։ Որոշ դեղամիջոցների, օրինակ՝ «Ցիսպլատին»-ի, դրա մոդիֆիկացված սուլֆօքսիդային կոմպլեքսների, «Գանգլերոն»-ի, կենսաբանական ակտիվություն ցուցաբերած որոշ նոր սինթեզված նյութերի սպիտակուցների և ԴՆԹ-ի հետ փոխազդեցությունները և առաջացած կոմպլեքսների ջերմային կայունություններն արդեն որոշել ենք։ Առաջինը՝ հակաքաղցկեղային, երկրորդը՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում օգտագործվող պրեպարատներ են»,-լաբորատորիայում կատարվող հետազոտական հիմնական ուղղությունների մասին պատմում է Հասմիկը։

Բարձրակարգ գինու՝ փայտե տակառի մեջ թաքնված գաղտնիքը

Ֆիզիկական քիմիայի ամբիոնում նոր զարգացող գիտական ուղղություններից է սննդի քիմիան և սննդի անվտանգությունը: Այստեղ ևս զգացվում է երիտասարդ գիտնականի արագ կողմնորոշումն ու մոտեցումը: Գինիների և կոնյակների օրգանոլեպտիկ հատկությունները պայմանավորող պոլիֆենոլների և դրանց լուծույթների ֆիզիկաքիմիական հետազոտությունների մեջ Հասմիկը ընդգրկվել է մեծ ոգևորությամբ՝ իր հետ գիտական լաբորատորիա բերելով շատ ուսանողների: Ֆլավոնոիդները, որոնց որոշ տեսակներ գինուն կամ կոնյակին են անցնում խաղողի պտղամաշկից (հիմնականում կարմիր գինիների), որոշներն էլ կաղնու տակառից (սպիտակ և վարդագույն գինիների), որի մեջ պահվում կամ հնեցվում է, համային հիմնական կրիչներն են։ Հետևաբար, գինու մեջ ֆլավոնոիդների բազմազանությամբ և հարաբերակցությամբ է պայմանավորված դրանց արժեքականությունը, իսկ կոնյակը որքան երկար է հնեցված, այնքան հարգի է։ Լաբորատորիայում ուսումնասիրության տակ կառնվեն հատկապես գունավոր գինիները, սակայն սպիտակն էլ տեսադաշտից դուրս չի մնա. «Ֆլուորեսցենտային սպեկտրոսկոպիայի հատուկ եղանակ կա, որով հնարավոր է որոշել ֆլավոնոիդների առանձին տեսակներն ու քանակությունները, և ըստ այդմ՝ գնահատել դրանց որակը»,-առաջիկա քայլերի մասին Հասմիկն ավելին չի կարողանում ասել։ Հետազոտություններից հետո միայն պարզ կլինի, թե տեղական շուկայում տեղ գրաված գինիներից որում որքան և ինչպիսի ֆլավոնոիդներ են պարունակվում։ Սպասվող պատկերը կանխագուշակել Հասմիկը դժվարանում է, բայց որ շատ հետաքրքրիր ու խայտաբղետ կլինի, չի կասկածում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Պուտինը հայտարարություն է արել 6 ժամյա բանակցություններից հետո Պուտինի և Էրդողանի միջև բանակցությունները շարունակվում են ավելի քան 6 ժամ Մեկուկես տարի ամբողջ իշխանական ռեսուրսը զբաղված է երկու հոգով` Ռոբերտ Քոչարյանով և Հրայր Թովմասյանով. Մեդիափորձագետ Արսեն Բաբայանի գործով դատական նիստն այսօր տեղի չի ունենալու (Տեսանյութ) Կրկին թիրախավորվել է ընտանիքը. ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան Նիստ տեղի չի ունեցել, այն նշանակվել է վաղը, Արսեն Բաբայանին դատարան չեն բերել Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին Ակնկալում էի դատարանի առջև տեսնել այն մարդկանց, ում խախտված իրավունքները վերականգնել է Արսեն Բաբայանը. Լիկա Թումանյան Արսեն Բաբայանի ձերբակալությունը ցույց տվեց, որ Հայաստանում իրավապաշտպանները մեռել են. Մալյան Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Իրավապաշտպան Ռուսական նավը աղետի ազդանշան է տվել Նորվեգիայի ափերի մոտ փոթորկի ժամանակ Դատարանը որոշում է Արսեն Բաբայանին կալանավորելու հարցը Մարինա Խաչատրյանը ձվեր դրեց փոխոստիկանապետի սեղանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես ջրի երկու կաթիլ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ) Բակո Սահակյանը հանդիպել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով Ուղեբեռն ինքնաթիռ տեղափոխելիս պայուսակներից մեկը պայթել է (տեսանյութ) Զիմբաբվեի ազգային պարկում սովից ու երաշտից 55 փիղ է սատկել (տեսանյութ) Հենց գաղտնիության շղարշի տակ են քողարկված լինում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր. Մանե Թանդիլյան (Տեսանյութ) Ինչը որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը որ պետք չի անում են. Գևորգ Պետրոսյան 2020թ. բյուեջով նախատեսված եկամուտներն ու ծախսերն իրականում ցույց են տալիս իշխանությունների համար սահմանված առաջնահերթությունները. փորձագետ Սոչիում սկսվել են Էրդողանի և Պուտինի բանակցությունները, գլխավոր թեման Սիրիան է Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողն ու նրա բնական հարստությունները. Ասադ Սա ուղղակի խայտառակություն է. Էդմոն Մարուքյանը՝ գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին Քննչականից այցելել են «Լուսավոր Հայաստան» Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունն՝ Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալության կապակցությամբ Վահե Հովհաննիսյան. Իրականություն՝ ոչնչի մասին Արսեն Բաբայանի ձերբակալության որոշման բողոքարկման նիստը կանցնի դռնփակ Արսեն Բաբայանի ձերբակալությունը լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ. Աղասի Ենոքյան (Տեսանյութ) Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է Տիրող ցինիզմի ու ռեպրեսիվ բեսպրեդելի հատակը դեռ չի երեւում եւ այն անվերջ խորն է. Արման Սաղաթելյան Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան Հայաստանում բուծված ռուսաֆոբների օրակարգը սնանկ է ճանաչվել Ժամանակն է օրենքով ամրագրել «Բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը. Ռուբեն Մելիքյան Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է. Ռուբեն Մելիքյան Աղասի Ենոքյանի ճեպազրույցը՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակի և Արսեն Բաբայանի նկատմամբ տեղի ունեցող իրավական գործընթացների վերաբերյալ. Ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan