«Ժամանակ». Շավարշ Քոչարյանը իրավասու չէ մեկնաբանել Սահմանադրությունը

«Ժամանակ». Շավարշ Քոչարյանը իրավասու չէ մեկնաբանել Սահմանադրությունը

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով:

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է, թե դա ինչ է ենթադրում, և ինչպես պետք է փոխվեն սահմանները:

Քոչարյանն էլ պատասխանել է, որ ինքը իրավասու չէ մեկնաբանել Սահմանադրությունը: Այդ ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նման մի օրինակ է ներկայացրել. եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, հնարավոր է, որ Հայաստանի ներսում գտնվող Քյարքին, փոխանակվի Արծվաշենի հետ»:

Մանրամասները թերթի ասյօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում