ՄԻԵԴ-ի ներկայացուցիչը ողջունելի է համարում Հայաստանի ջանքերը վճիռների կատարման գործում

ՄԻԵԴ-ի ներկայացուցիչը ողջունելի է համարում Հայաստանի ջանքերը վճիռների կատարման գործում

Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության պետ Միխայիլ Լոբովը ողջունելի է համարում Հայաստանի հանրապետության ջանքերը ՄԻԵԴ-ի վճիռների կայացման գործում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լոբովը հատկապես ողջունելի է համարել իրավադատական ատյանների, Մարդու իրավունքի պաշտպանի, Արդարադատության նախարարության և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ջանքերը:

«Հայաստանը ջանքեր է գործադրում ՄԻԵԴ-ի վճիռների կատարման գործում, ամենից կարևորը Կիրակոսյանի գործը վարչական կալանքի մասին, Միրզոյանի գործը, որով դատարանների դահլիճներից հանվեցին ճաղավանդակները և այլն»,- ասաց Լոբովը:

Նրա խոսքով` այս ոլորտում դեռ աշխատաքներ կան անելու և վստահեցնում է, որ հայ գործընկերների հետ կկարողանան այդ ուղղությամբ լուծումներ գտնել, որով կբացառվի ՄԻԵԴ-ում վճիռների կրկնվելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում