Մխիթարյանը հանդիպել է Մ16 և Մ19 ֆուտբոլի հավաքականի անդամների հետ
20/03/2018 17:42
Նմանատիպ
Հայաստանի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հայաստան Մ16 և Մ19 տարեկանների թիմերին:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:
Մարտի 24-ին ժամը 18:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ նույն մարզադաշտում՝ Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում