Հենրիխ Մխիթարյանը պատիվ է համարում երեխաների հերոսը լինելը

Հենրիխ Մխիթարյանը պատիվ է համարում երեխաների հերոսը լինելը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մեծ պատիվ է համարում այն, որ այսօր նա հազարավոր մանուկների համար վերածվել է հերոսի: Այս մասին Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալիս «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ֆուտբոլիստը:

«Ես էլ եմ եղել մանուկ, գիտեմ, թե ինչ զգացողություններ են դրանք: Ես էլ եմ ունեցել գլխավոր հերոսներ, ցանկացել եմ նմանվել ինչ-որ ֆուտբոլիստի կամ հերոսի: Դա շատ մեծ պատիվ է, քանի որ նշանակում է, որ հասել ես ինչ-որ բանի, արել ես կարևոր բան երկրի, քեզ հետևողների համար: Շատ ուրախալի է լինել մանուկների հերոսը»,- ասաց Մխիթարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում