Ռոբերտ Հովհաննիսյանը զիջեց առաջատարի դիրքը Եվրոպայի անհատական առաջնությունում

Ռոբերտ Հովհաննիսյանը զիջեց առաջատարի դիրքը Եվրոպայի անհատական առաջնությունում

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն անակնկալ պարտություն կրեց Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում:

Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը զիջեց Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբադիին: Հայաստանի ներկայացուցիչներից այս տուրում հաղթանակ տոնեցին Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը, Հայկ Երիցյանը, Արտաշես Մինասյանը, Դավիթ Քալաշյանը:

5-րդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը զիջեց առաջատարի դիրքը և այժմ 4 միավորով 5-րդ տեղում է: 4 միավոր ունի նաև Հայկ Մարտիրոսյանը, Իսկ Գաբրիել Սարգսյանը` 3,5 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում