Մենք չենք զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ` Լիտվայի թիմերին. Վարազդատ Հարոյան

Մենք չենք զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ` Լիտվայի թիմերին. Վարազդատ Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի կարծիքով, ազգային ընտրանին չի զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ` Լիտվայի հավաքականներին:

«Արդեն ուսումնասիրել ենք մրցակցին` Էստոնիայի հավաքականին, լավ թիմ է: Բարձրահասակ, ատլետիկ տղաներ են: Մենք չենք զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ` Լիտվայի թիմերին: Պետք է պայքարենք, որ մինչև Ազգերի լիգայի մեկնարկը հաղթենք ընկերական բոլոր 4 ընկերական խաղերում: Հիմա լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ խաղերին»-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարոյանը:

Վերջինս նա խոսեց նաև տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում ընդգրկվելու մասին. «Շատ հաճելի է տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում հայտնվելը: Թեկուզ երրորդն եմ, բայց ուրախ եմ: Պետք է ավելի շատ աշխատել, ավելի շատ մարզվել և պայքարել բարձր տեղերի համար»,-շեշտեց ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում