Ջավախքում ձերբակալված հայ գյուղապետի գործի վերաբերյալ կան նոր մանրամասներ

Հայտնի են դարձել նոր տեղեկություններ Պետրոս Վարդանյանի կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվելու վերաբերյալ: Ըստ Սամցխե-Ջավախքի շրջանային դատախազության տեղեկատվության’ Պետրոս Վարդանյանը խոշոր եղջերավոր անասունի գնման մասին փաստաթղթի համար վերցրել է 600 լարի կաշառք:Ներկա դրությամբ Պետրոս Վարդանյանին սպասում է երկամսյա կալանք: Նա տեղափոխվել է Թբիլիսիի Գլդանի ութերորդ բանտ:Մեղադրված է ըստ Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջի մասի եւ 341-րդ հոդվածի, որը ենթադրում է կաշառքի ստացում եւ կեղծ փաստաթղթի ստեղծում: Այս մասին տեղեկացնում է Akhaltskha.net լրատվական կայքը:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում, ձերբակալվածին սպասվում է 6-9 տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին իրավապահները ձերբակալել են Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Նաոխրեբ եւ Աբաթխեւ գյուղերի գյուղապետ Պետրոս Վարդանյանին կաշառք վերցնելու մեղադրանքով:

Պետրոս Վարդանյանը 2007 թվականից աշխատել է որպես Ծղալթբիլայի, Նաոխրեբի եւ Աբաթխեւի գյուղապետ: Վերջին ժամանակներում Ախալցխայի շրջանի գամգեոբայի աշխատակազմի փոփոխությունների իրականացման ընթացքում նա չէր ազատվել իր պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում