Նորբերտո Բրիասկոն նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում՝ իրականացնելով ընտանիքի երազանքը. Ole

Նորբերտո Բրիասկոն նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում՝ իրականացնելով ընտանիքի երազանքը. Ole

Արգենտինական Ole թերթը մեկնաբանել է «Ուրական»-ի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ «Նորբերտո Բրիասկոն նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում և իրականացրեց ընտանիքի երազանքը։ Հիմա նա հնարավորություն ունի խաղալ այնպիսի թիմում, որտեղ Հենրիխ Մխիթարյանն է։ Կարող է գոլ հեղինակել այնպիսի դարպասապահների դարպասն ինչպիսիք են Բուֆֆոնը, դե Խեան, Տեր Շտեգենը և այլն։ Հաջողություն ենք մաղթում նրան»,- գրել է արգենտինական թերթը։

Բալեկյանն Էստոնիայի դեմ ընկերական խաղում (0-0) դուրս է եկել խաղադաշտ 68-րդ րոպեին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում