Վերջին՝ ոչինչ չորոշող պարտիայում, Արոնյանը կմրցի Սոյի հետ

Վերջին՝ ոչինչ չորոշող պարտիայում, Արոնյանը կմրցի Սոյի հետ

Շախմատի հավակնորդների մրցաշարը մոտենում է ավարտին և վերջին՝ 14-րդ տուրում, հայկական շախմատի առաջատարը կմրցի մեկ այլ հետնապահի՝ Ուեսլի Սոյի հետ:

Արոնյանը կխաղա սպիտակ խաղաքարերով: Մյուս պարտիաներում միանձնյա առաջատար Ֆաբիանու Կարուանան սև խաղաքարերով ուժերը կչափի Ալեքսանդր Գրիշչուկի, իսկ դեռևս երկրորդ տեղում ընթացող Սերգեյ Կարյակինը՝ Դն Լիժենի, իսկ Շահրիյար Մամեդյարովը՝ Կրամնիկի:

Դրամատիկ 13-րդ տուրից հետո 8 միավորով մրցաշարի աղյուսակի առաջատարը մնում է ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան: 7,5-ական միավոր ունեն Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան): 7 միավորով ունի չին Դին Լիժենը, 6,5՝ Ալեքսանդր Գրիշչուկը, 6՝ Վլադիմիր Կրամնիկը, 5,5՝ Ուեսլի Սոն և վերջին տեղում միայն 4 միավորով Լևոն Արոնյանն է:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում