«Արսենալ»-ի երիտասարդ ֆուտբոլիստները չեն կարողանում արտասանել Մխիթարյանի ազգանունը

«Արսենալ»-ի երիտասարդ ֆուտբոլիստները չեն կարողանում արտասանել Մխիթարյանի ազգանունը

«Արսենալ»-ի ֆուտբոլիստները շարունակում են դժվարություններ ունենալ իրենց խաղընկեր Հենրիխ Մխիթարյանի ազգանունն արտասանելու հարցում: Հենրիխ Մխիթարյանի ազգանուն ճիշտ արտասանելու հարցում խաղընկերներին օգնելու փորձ է արել «Արսենալ»-ի գերմանացի Պեռ Մերտեսակերը:

«Արսենալ»-ի երիտասարդական թիմի «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակվել է տեսանյութ, որում Պեռ Մերտեսակերը լոնդոնյան ակումբի երիտասարդական թիմի խաղացողներ Էյնսլի Մայթլենդ-Նայլսին և Ռոբ Հոլդինգին փորձում է սովորեցնել, թե ինչպես է պետք է արտասանել Մխիթարյանի ազգանունը:

Չնայած Մերտեսակերի գործադրած ջանքերին` ոչ Նայլսը, ոչ Հոլդինգը չեն կարողացել ճիշտ արտասանել հայ կիսապաշտպանի ազգանունը: Փոխարենը նրանք կարողացել են արտասանել թիմի մեկ այլ նորեկի` Կոնստանտինոս Մավրոպանոսի ազգանունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում