Իրանի նախագահը ԼՂ հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
29/03/2018 11:18
Նմանատիպ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին համոզված է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: Այս մասին Իրանի նախագահը խոսել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: Մենք ցանկանում ենք ականատեսը լինել նրա, թե ինչպես է տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի ջանքերով հաստատվում ամուր կայունություն: Ուրախ ենք, որ այս հարթության մեջ գործադրվում են դիվանագիտական ջանքեր»,- հայտարարել է նախագահ Ռոհանին:
Նա ընդգծել է, որ խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային սկզբունքների վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում