Մխիթարյանը մոտ է «Արսենալ»-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն

Մխիթարյանը մոտ է «Արսենալ»-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «զինագործների»` մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մխիթարյանն «Արսենալ»-ի կազմում մարտին դարձել է 2 գոլի հեղինակ:

Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաև Աարոն Ռեմսին, Մեսութ Օզիլը և Գրանիտ Ջական:

Մարտի 29-ի դրությամբ Մխիթարյանը հարցման առաջատարն է և արդեն իսկ հավաքել է երկրպագուների ձայների 48 տոկոսը:

Մխիթարյանն «Արսենալ»-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել փետրվար ամսին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում