Պուտինը երկօրյա այցով ժամանեց Անկարա

Պուտինը երկօրյա այցով ժամանեց Անկարա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, սա Ռուսաստանի ղեկավարի առաջին արտասահմանյան ուղեւորությունն է ընտրություններում հաղթելուց հետո: Պուտինն այն կատարում Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ՌԴ նախագահի այցը կսկսվի «Աքքույու» ատոմակայանում շինարարական աշխատանքների մեկնարկին նվիրված տեսախորհրդաժողովով: Երկու երկրների ղեկավարները կհրահանգեն բետոնալցումն առաջին Էներգաբլոկի հիմքում: Այնուհետեւ կկայանան Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները՝ նեղ կազմով: Դրանից հետո տեղի կունենա երկու երկրների Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, որի արդյունքներով կողմերը կստորագրեն մի շարք փաստաթղթեր:

Մարտի 4-ին Անկարայում տեղի կունենա Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ սիրիական հակամարտության կարգավորմանն աջակցության Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում