Մխիթարյանի գոլը դարձավ «Արսենալ»-ի մարտ ամսվա լավագույնը

Մխիթարյանի գոլը դարձավ «Արսենալ»-ի մարտ ամսվա լավագույնը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի շրջանակներում «Միլան»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է «Արսենալ»-ի՝ մարտ ամսվա լավագույն գոլ:

Քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանը ստացել է ձայների 63 տոկոսը: Ամսվա լավագույն գոլի համար Մխիթարյանի հետ պայքարում էին նաև Աարոն Ռեմսին («Միլան»-«Արսենալ») և Պիեռ Էմերիկ-Օբամեյանգը («Արսենալ»-«Ուոթֆորդ»):

Հայ կիսապաշտպանը ճանաչվել է նաև մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում