Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի չեմպիոնն է

Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի չեմպիոնն է

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը աշխարհի չեմպիոնն է:

Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess Classic»-ի 6-րդ տուրում Արոնյանը կխաղա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մյուս զույգերը կկազմեն՝ Վիտյուգով-Լագրավ, Կարուանա-Յիֆան, Բլուբաուն-Անանդ, Մայեր-Նայդիչ:

5-րդ տուրից հետո 3,5 միավորով առաջատարները Լագրավը, Կարուանան և Վիտյոգովն են: 4-5-րդ տեղերն են կիսում Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը, ովքեր ունեն 3-ական միավոր: 2-ական միավոր ունեն Անանդը և Բլուբաուն:

«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկել է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին: Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում