Մեկնարկեց Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը

Մեկնարկեց Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը

Սլովակիայում մեկնարկեց Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը:

Անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան, Սիրանուշ Ղուկասյանը պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով: Մարիա Գևորգյանը պարտություն է կրել:

Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 ԱՄՆ դոլար: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: Այն մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի ապրիլի 20-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում