Պատրաստվի՛ր, Ռուսաստան. Թրամփը հայտարարեց Սիրիայի առաջիկա հրթիռակոծման մասին
11/04/2018 15:58
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Սիրիայի առաջիկա հրթիռակոծման մասին: «Ռուսաստանը խոստանում Է խոցել բոլոր այն հրթիռները, որոնք կթռչեն Սիրիա: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, որովհետեւ հրթիռներ արձակելու են, փայլուն, նոր ու «խելացի» հրթիռներ: Դու չպետք Է ընկերություն անեիր կենդանու հետ, որը մարդկանց սպանում Է քիմիական զենքի օգնությամբ եւ հաճույք ստանում դրանից»,-ապրիլի 11-ին գրել Է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Պենտագոնն անհանգստացած Է Սիրիայի դեմ պլանավորվող հարվածներից ռուսաստանցիների զոհվելու հնարավորությունից, հայտնել Է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում