AM | RU
USD
EUR
RUB

Եթե մարտավարական տեսանկյունից շահեցին իշխանությունները, արդյունավետության առումով շահեց «Ազատություն» ռադիոկայանը

 

Բնականաբար ժողովրդավարության ցուցիչների անբաժանելի մասն են յուրաքանչյուրի այլակարծության ապահովումն ու քաղաքական պայքար մղելու իրավունքի իրացման հնարավորությունը։

Սակայն որպեսզի այդ քաղաքական պայքարը բացի ակնկալվող արդյունքներից, չվնասի նաև մասնակիցներին, անհրաժեշտ է մարտավարության մշակում ու քայլեր, որոնք իշխանությանը կզրկեն արդարացված հակազդման գործողությունների դիմելուց։ Բայց եթե քաղաքական պայքարն ընթանում է հախուռն ու պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներով, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի ձևակերպմամբ, վերածվում է արկածախնդրության։

«Հանրային ռադիո» ներխուժումը սխալ էր և մարտավարական, և արդյունավետության առումով։

Մարտավարական առումով սխալ էր այն պատճառով, որ այդ քայլը կարող էր հանգեցնել իրավապահ մարմինների դիմադրությանն ու այդ պահի համար արդարացված հակազդմանը, քանի որ հանրային ռադիոն պետության կողմից պահպանվող կարևորագույն տարածքներից է։ Այն կարող էր հանգեցնել ներխուժումն իրականացնողների իրավական պատասխանատվությանը։

Եթե ակցիայի կազմակերպիչներից մի քանիսն ունեն մանդատներ ու օժտված են պատգամավորական անձեռնմխելիությամբ, ապա նույնը չես կարող ասել մյուսների համար։

Իհարկե կարող են ասել, որ հեղափոխության կամ հեղաշրջման գնալիս նման քայլերը պայքարի մի մասնիկն են կազմում ու դրանում ճշմարտություն կա, սակայն նման քայլի դիմում են, երբ ունենում են հասարակության աջակցությունը ոչ միայն ֆեյսբուքում, այլև նույն հասարակության բազմահազարանոց ֆիզիկական ներկայությունն ու վա-բանկ գնալու վճռականությունը։

Ուստի կրիտիկական մասսայի բացակայության պարագայում գնալ նման վճռական քայլի, նշանակում է իշխանություններին տալ բոլոր հնարավորություններն այդ պայքարը ճնշելու ու ակտիվիստներին իրավական պատասխանատվության ենթարկելու։

Բարեբախտաբար իշխանությունները զերծ մնացին կոշտ քայլերից ու բավարարվեցին միայն ոստիկանության հայտարարությամբ։

Ստացվեց, որ ընդդիմությունը իր այս քայլով արեց հնարավորինս, որպեսզի մարտավարական առումով ներկա պահին շահեկան վիճակում հայտնվեն իշխանություններն ու ընդդիմությունից առավել հանդուրժող ներկայանան։

Իսկ քայլի արդյունավետությունը պարզապես զրո է, չհաշված կարճատև էյֆորիկ վիճակը։ Ընդամենը ջահելներն ուրախացան, ոգևորվեցին, մի քանիսը ֆեյսբուքում ողջույններ հղեցին, մի քանիսը նույն ֆեյսբուքում հակառակ կարծիքն ունեցողներին անպատվեցին, վիրավորեցին ու ամեն ինչ ավարտվեց։

21-րդ դարում հանրային ռադիո մտնելն ու ուղիղ եթեր պահանջելը պարզապես զավեշտ է։ Եթե Լենինին նման ճանապարհներով հաջողվեց գալ իշխանության, դա դեռ չի նշանակում, որ այդ ճանապարհն արդյունավետ է նաև այսօր։

Առավել ևս, երբ կողքովդ քայլում է մի լրատվամիջոց, որի սփռման տարածքն ավելի մեծ է, քան հանրային ռադիոյինը։ Մի լրատվամիջոց, որը վաղուց է քաղաքական գործընթացների օբյեկտիվ վերլուծողից ու ներկայացնողից վերածվել գործընթացների կողմի։

Ըստ այդմ, եթե մարտավարական տեսանկյունից շահեցին իշխանությունները, արդյունավետության առումով շահեց միայն «Ազատություն» ռադիոկայանը։

Իսկ ի՞նչ շահեցին այն քաղաքացիները, ովքեր իսկապես ընդդիմադիր են ու իսկապես հույս ունեն որ միայն իշխանափոխությամբ է հնարավոր հասնել ակնկալիք փոփոխությունների։ Կարելի է ասել, ոչինչ։

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Այս պահին կա շուրջ 27 անհետ կորած, որոնց թվում հղի կին իր 5 տարեկան երեխայի հետ Փրկարարները «Սուրմալու» տոնավաճառի փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի․ այս պահին կա 3 զոհ «Մենք ուզեցել ենք վավերագրական կադր ստանալ, որտեղ կլինեին հրշեջներ, փրկարարներ․․․» Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի Բերձորի և Աղավնոյի տներն անվնաս թուրքին հանձնող հայ իշխանավորը Հայրենիք է վաճառում 5-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում ԱԻՆ-ն ահազանգ է ստացել տարբեր օբյեկտներում ու կենտրոններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիները տարհանվում են «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և 45 տուժած տուժած․ ԱԻՆ «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով 7 երեխա և 2 մեծահասակ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ և 20 տուժած «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Տեսախցիկը ֆիքսել է սարսափելի պայթյունի կադրերը «Սուրմալու» տոնավաճառում պայթյուն է տեղի ունեցել․ տեսանյութ Թալիբները կժամանեն Մոսկվա Ռուսական ինքնաթիռներն արգելափակված են Գերմանիայում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում ՌԴ քաղաքացին հայտնել է, որ «Հոլիդեյ» հյուրանոցում բուժքույրը գողացել է իր կնոջ ոսկյա մատանին Որեւէ մեկիդ չենք խնդրել Սերժ մերժել ու պաչել կապիտուլյացիայի սիմվոլի ճակատը. Շարմազանով Ջրասուզակները Սևանում հայտնաբերել են եռամսյա հավաքների մասնակից 31-ամյա տղամադու դին Ռուբեն Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայերը հանրահավաք են անելու Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ. կան վիրավորներ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում` Հայկաշենում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 17-ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով Որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրել նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին Որդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել է «Ալիևի ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan