Դամասկոսում հաղորդել են ՔԶԱԿ-ի բոլոր փորձագետներին Սիրիա մուտքի արտոնագիր տրամադրելու մասին

Դամասկոսում հաղորդել են ՔԶԱԿ-ի բոլոր փորձագետներին Սիրիա մուտքի արտոնագիր տրամադրելու մասին

Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետներին Սիրիա մուտքի արտոնագրերը տրամադրվել են, դրանք ստացել են նույնիսկ այն փորձագետները, որոնք հայտնի են Սիրիայի նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքով, «Ինտերֆաքս»-ին հայտարարել է դամասկոսի դիվանագիտական աղբյուրը։

«ՔԶԱԿ-ի փորձագետներին մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված խնդիրներ չպետք է լինեն, դրանք տրամադրվել են ՔԶԱԿ-ի նույնիսկ այն ներկայացուցիչներին, որոնք հայտնի են իրենց հակասիրիական կախվածությամբ»,- ապրիլի 15-ին ասել է գործակալության զրուցակիցը։

«Եթե ինչ-որ մեկն այնտեղ ասեկոսեներ է տարածում, նրանք մուտքի արտոնագրերի խնդիրներ ունեն, ապա դա սուտ է»,- հավելել է աղբյուրը։

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Դանա Ուայթը հայտարարել է, որ ԱՄՆ-ը որոշել է Սիրիային հարված հասցնել՝ չսպասելով Սիրիայում ենթադրյալ քիմիական գրոհի մասին ՔԶԱԿ-ի եզրակացությանը, քանի որ այդ երկրի իշխանություններն արգելափակել են փորձագետների մուտքը Արևելյան Ղութա։

Նախօրեին ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին տեղեկացրել է, որ ՔԶԱԿ-ի փաստերի հաստատման առաքելությունը Դամասկոսում հանդիպելու է Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ։

ՔԶԱԿ-ի առաքելությունը ապրիլի 14-ին Դամասկոս է ժամանել Արևելյան Ղութայում նախագահ Բաշար Ասադի զորքերի կողմից զինյալների դեմ իբր քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունն ստուգելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում