AM | RU
USD
EUR
RUB

Փաստաբանը թե ոստիկանների, թե հավաքի մասնակիցների կողմից ոչ իրավաչափ քայլեր է նկատում

 

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպած հավաքի մասնակիցների, ինչպես նաև ոստիկանների գործողություններում ոչ իրավաչափ քայլեր կան: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց փաստաբան Գևորգ Դավթյանը:

«Ինչպես միջազգային, այնպես էլ պետական օրենսդրությունը հավաքներ անցկացնելու իրավունք տալիս է բոլորին: Հետևաբար, հավաքի անցկացման մեջ որևէ հակաօրինական բան չկա: Այլ բան է, թե այդ հավաքներն ինչ կերպ են ընթանում, և արդյոք դրանց ընթացքում տեղի ունենո՞ւմ են որոշակի արարքներ, որոնք կարող են սպառնալ այլոց իրավունքների և ազատությունների խախտմանը»,-ասաց փաստաբանն ու հավելեց՝ իսկ եթե մեկը հավաքի ընթացքում կատարում է որևէ հակաօրինական գործողություն, այն չպետք է տարածական բնույթ ունենա մյուս մասնակիցների վրա:

Դավթյանի խոսքով՝ ոստիկանության գործողությունները ոչ օրինաչափ են այն ժամանակ, երբ անձին բերման ենթարկելուց առաջ որևէ կերպ չեն հիմնավորում այն: Օրենքով բերման ենթարկում են այն ժամանակ, երբ անձն իր կամքով որևէ վարույթի շրջանակում ցանկություն չի հայտնում ներկայանալ: «Սակայն տեսնում ենք, որ հավաքի ընթացքում ոստիկանների գործողությունները չեն տեղավորվում այդ օրենքի շրջանակում»,-ասաց նա ու հավելեց, որ քաղաքացիները, որոնք տուժում են նրանց այդ գործողությունների արդյունքում, պետք է հետամուտ լինեն՝ փորձեն իրենց փաստաբանների միջոցով վերականգնել իրավունքները:

Փաստաբանը նկատեց՝ հավաքի ազատության իրավունքը ենթադրում է որոշակի խոչընդոտներ իշխանության ներկայացուցիչների համար: Սակայն յուրաքանչյուր գործողություն ունի իր սահմանը: «Մասնավորապես, ապրիլի 16-ին Մաշտոցի պողոտայում ցուցարարները պոկել են լուսամփոփներ, որը լիիրավ ոչ իրավաչափ գործողություն է: Եվ այն պետք է գնահատել տվյալ անձին անհատական պատասխանատվության ենթարկելու սկզբունքից, ոչ թե նրա հակաօրինական վարքը վերագրել նաև մյուսներին»,-ասաց նա:

Փաստաբանի կարծիքով՝ իրավապահ մարմինները պատասխանատվության պետք է ենթարկեն այն անձանց, ովքեր կատարում են այդ գործողությունները: Փաստերն արձանագրվել են, և մեկի խախտման հետևանքով մյուսները չեն տուժել:

 

Լրահոս
Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Վրաստանի Պանկիսի կիրճում բախումներից ավելի քան 40 մարդ է տուժել Շրի Լանկայում պայթյուններից հետո զոհերի թիվը հասել է 240-ի Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 22 Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահին աջակցելու պատրաստակամության մասին Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին Շրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի. երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը ԵՄ-ն «բարեխիղճ» զբոսաշրջիկների համար կպարզեցնի վիզայի ձեռքբերման ընթացակարգը Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար Սուդանի ռազմական ոստիկանությունը նախկին նախագահի տանը հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ Լուկաշենկոն ջերմ հարաբերություններ է ակնկալում Ուկրաինայի հետ անկախ ընտրությունների արդյունքներից Թուրքիան կարող է սեփական ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ արտադրել Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը Հունիսի 9-ին ընտրություններ կանցկացվեն 14 համայնքներում Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր Առաջարկ. Նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ Լիբիայում զոհերի թիվը հասել է 220-ի Հացամթերքը թանկացել է, հրուշակեղենն էժանացել Միքայել Մինասյան. Ռուսաստանը կարիք ունի դաշնակցային հարաբերությունների այնպիսի մոդելի, ինչպիսին ԱՄՆ-Իսրայել օրինակն է Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են Բելգիայի թուրքական կազմակերպությունները հետևում են Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացմանը «Փաստ». Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել Ջանջուղազյանի հետ «Հրապարակ». Որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում «Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից «Հրապարակ». Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում «Փաստ». Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում մեկնաբանել, բայց ուշադրությամբ հետևում է «Հրապարակ». Ընդամենը հանդիպում է կազմակերպել Արարատի մարզպետի հետ «Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին «Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին «Ժողովուրդ». Իչպես կարձագանքի ԲԴԽ-ն նախարարի գրությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan