Քաղտեխնոլոգը Հայաստանում ստարտային դիրքավորման գործընթաց է տեսնում

Քաղտեխնոլոգը Հայաստանում ստարտային դիրքավորման գործընթաց է տեսնում

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Հայաստանում նոր ընտրություններն անխուսափելի է համարում, սակայն, ըստ քաղտեխնոլոգի, անորոշ է, թե ով է կազմակերպելու այս ընտրությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Քոչարյանն ասաց, որ այսպես, թե այնպես բանակցություններ լինելու են: «Այդ ընտրությունները պետք է անցկացվեն սահմանադրությանը և իրավական ակտերին համապատասխան, և բանակցություններից խուսափելու տարբերակ չկա: Հիմա ստարտային դիրքավորում է ընթանում»,-հավելեց նա:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ տեղի ունեցավ փաստացի ժողովրդի ընդվզում, որն արդեն հոգնել էր շատ բաներից: «Այս ամենը սպասելի էր: Ես միշտ ասել եմ, գալու է մի սերունդ, որը սրբելու, տանելու է ամեն ինչ»,– ասաց նա:

Օտարերկրյա լրագրողների հետ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ապրիլի 24-ին կայացած հանդիպումը քաղտեխնոլոգը համարեց միջազգային կառույցների հետ համագործակցությանն ուղղված մեսիջ: «Քանի որ նա բավականին թրծված քաղաքական գործիչ է, հասկանում է, որ երկրի ղեկավարը շատ խնդիրներ կարող է ունենալ: Փաշինյանը հղեց իր մեսիջները և հիմա սպասում է արձագանքի»,-ընդգծեց բանախոսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում