Աբրահամը հաղթեց Նիլսենին և իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար

Աբրահամը հաղթեց Նիլսենին և իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հաղթեցդանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենին և իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում կայացած մենամարտի առաջին ռաունդում Աբրահամը և մրցակիցը միայն կարողացան ուսումնասիրել մեկ մեկու և որևէ լուրջ հարվածներ չկային: Հաջորդ 4 ռաունդներում բռնցքամարտիկներն առավել ակտիվ էին գործում, իսկ Աբրահամը իրենց բնորոշ պաշտպանական ոճից անմիջապես անցնում էր հարվածների: Բայց ի վերջո Աբրահամը հաղթեց մրցավարների միանձնյա որոշմամբ:

Այս մենամարտի հաղթողը դարձավ վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում